Դերասանուհի եւ բեմադրիչ Լիլի Էլբակյանն այսօր դարձել է 40 տարեկան: Նա ամփոփել է իր ապրած տարիներն ու ձեռքբերումները՝ խոստովանելով, որ չգիտի, թե ինչ է քառասունը:
«Ոչ սկիզբ է, ոչ՝ ավարտ: Ավելի շատ մի կանգառ է, որտեղ նայում եմ անցած ճանապարհին ու լռում։ Ես գրեթե ամեն ինչ ունեմ՝ ինչ ուզել եմ ունենալ։ Բայց հենց այստեղից էլ սկսվում են ամենախոր հարցերը։
Ասել՝ երջանիկ եմ, իսկ ի՞նչ է երջանկությունը։ Ասել՝ բախտավոր եմ, իսկ ի՞նչ է բախտը։ Գուցե երջանկությունը պահերի մեջ է։ Երբ մոռանում ես ամեն ինչ ու ուղղակի ապրում ես: Երբ սիրտդ լռում է, բայց ներսումդ տաք է։ Գուցե, բախտը այդ պահերը զգալ կարողանալն է»,-խորհել է նա:
Էլբակյանի կարծիքով՝ 40-ն այն տարիքն է, երբ դադարում ես ինչ-որ մեկին ապացուցել. «Ու սկսում ես պարզապես լինել դու»։


×
8,036





