×


Քենդալ Ջենների եւ Ջեյքոբ Էլորդիի սիրավեպը թեժանում է

Մոդել Քենդալ Ջենները եւ դերասան Ջեյքոբ Էլորդին միասին հանգստացել են Հավայան կղզիներում: Կաուայի կղզու լողափում նրանք հայտնվել են պապարացիների օբյեկտիվներում։

Նրանց վերջերս միասին նկատել են նաեւ ռեստորանում նախաճաշելիս եւ կղզու այլ վայրերում: Հատկանշական է, որ դերասանն իր նոր ընկերուհու հետ ճանապարհորդելու համար հրաժարվել է Կաննի կինոփառատոնի ժյուրի կազմում լինել: Նա պատճառաբանել է, որ ոտքի վնասվածք ունի: 


Լոս Անջելես վերադառնալուց հետո զույգը ժամանակ է անցկացրել Քայլի Ջենների եւ Թիմոթի Շալամեի հետ:

Ջենների ու Էլորդիի սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ հայտնվել են ապրիլին՝ Coachella փառատոնից հետո։ Ականատեսների խոսքով՝ Էլորդին Քարդաշյան-Ջեններ քույրերին ուղեկցել է Ջասթին Բիբերի համերգին, եւ զույգին փառատոնի ընթացքում համբուրվելիս են նկատել: Հետագայում պարզվեց, որ սկսել են հանդիպել երկու ամիս առաջ, իսկ նրանց միավորման գործում մեծ դեր է խաղացել Քայլին։


Նախկինում մոդելը սիրավեպ է ունեցել Բեդ Բանիի, բասկետբոլիստ Դեւին Բուքերի եւ երգիչ Հարրի Սթայլսի հետ: Էլորդին վերջին չորս տարիների ընթացքում հանդիպել է մոդել Օլիվիա Ջեյդի հետ: Նրա ընկերուհին է եղել նաեւ մոդել Կայա Գերբերը:

Կարդալ ավելին

Quality Sign BW