×


Մաքսիմ Ֆադեեւը եւ Արման Հովհաննիսյանը կներկայացնեն «Արմենիա» զուգերգը

Երաժշտական պրոդյուսեր, երգահան եւ երգիչ Մաքսիմ Ֆադեեւն Արման Հովհաննիսյանի հետ եղել է Գեղարդի վանքում: Այցի տեսանյութով նա կիսվել է Ինստագրամի իր էջում եւ պատմել իրենց համագործակցության մասին: 

Պարզվում է՝ Ֆադեեւը եւ Հվոհաննիսյանը զուգերգ են ձայնագրել:

«Վաղուց ցանկանում էի երգեր գրել այն հանրապետությունների մասին, որոնք կապված են իմ կյանքի, հիշողությունների ու մանկության հետ»,- նշել է երգահանը: 

Նա հավելել է, որ «Արմենիան»-ն 15 հանրապետություններին նվիրված շարքի երկրորդ ստեղծագործությունն է: 

Զուգերգի պրեմիերան նախատեսված է մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը:

Կարդալ ավելին

Quality Sign BW