Երեկ ու այսօր Հայաստանի դպրոցներում հնչել է վերջին զանգը: Դպրոցի 9-րդ դասարանն ավարտել է նաեւ դերասաններ Անի Ղազարյանի եւ Գագիկ Մադոյանի դուստրը:
«Ծնողներս ասում էին՝ այս երբ մեծացա, ո՞նց այսպես արագ... Հիմա եմ հասկանում, թե ինչ էին ասում: Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին: Տա Աստված, արժանապատիվ ու հզոր երկրում ապրեն»,- գրել է Ղազարյանը:
Անի Ղազարյանը՝ դստեր հետ (արխիվային լուսանկար)
Մադոյանը եւս շնորհավորել է դստերը. «Քեզ կանաչ, Գոհարս։ Կյանքդ քեզ նման սիրուն լինի»:
Գագիկ Մադոյանը՝ դստեր հետ
Արդեն շրջանավարտ է նաեւ դերասանուհի, բեմադրիչ Լիլի Էլբակյանի ու ռեփեր, դերասան Համո Ադիյանի դուստրը՝ Էլմիրան:
«Էլմիս ավարտեց»,- նշել է Էլբակյանն ու տեսանյութ հրապարակել:
View this post on Instagram
Զապել Եսայանի անվան հ. 180 հիմնական դպրոցում էլ տեղի է ունեցել դերասաններ Թեհմինե Խաչատրյանի եւ Իշխան Ղարիբյանի դստեր՝ Աիդայի ավարտական միջոցառումը:
Թեհմինե Խաչատրյանը՝ դստեր հետ
«Եվս մեկ էջ թերթեցինք: Ավարտեց հիմնական դպրոցը…»,- գրել է դերասանուհին:


×
12,177






