Վրաստանը պատրաստվում է հյուրընկալել ամերիկացի ռեփեր Քանյե (Ye) Ուեսթին: Համերգը նախատեսված է հունիսի 12-ին՝ Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անվան «Դինամո» մարզադաշտում: Այս մասին հայտարարել է համերգի կազմակերպիչ «Starring Georgia»-ն:
Եվրոպայում ռեփերի համերգներից մի քանիսը չեղարկվել են նրա հակասեմական արտահայտությունների պատճառով: Հունիսի 11-ն Ye-ն պետք է հանդես գար Մարսելում: Հավանաբար, այդ համերգի փոխարեն էլ որոշել է ելույթ ունենալ Թբիլիսիում։
Ռեփերին նաեւ արգելել են մուտք գործել Մեծ Բրիտանիա ու մասնակցել Wireless փառատոնին։ Հետո նա չի կարողացել այցելել Լեհաստան, ինչը Խոժուվում համերգի չեղարկման պատճառ է դարձել:
Քանյե Ուեսթը թեեւ Հայաստանում պաշտոնապես ելույթ չի ունեցել, սակայն 2015-ին իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան այցելության ժամանակ Երեւանում՝ Կարապի լճի տարածքում, կեսգիշերին համերգ է ունեցել: Այդ մասին կարող եք կարդալ այստեղ:


×
1,181






