×


«Վարդավառի երգեր», Մեղրաձորի ջրվեժ, «Մինիոնները եւ հրեշները» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք հուլիսի 11-ից 17-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

Զարդերի պատրաստում

Վարպետության դասի ընթացքում աղջիկները կպատրաստեն նուրբ, ամառային կերպարները լրացնող զարդեր, իսկ տղաները՝ իրենց ոճին համապատասխան կախազարդ կամ թեւնոց։ Դրանք երեխաները կտանեն իրենց հետ՝ որպես գեղեցիկ հիշողություն։

Հուլիսի 12, Ժամը 13:00-ին

Տարիք՝ 5+
Մասնակցության արժեքը՝ 11000 դրամ
Հասցե՝ EduMind Studio, Ազատության 9Ա
Գնել տոմս՝ այս հղումով:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

«Վարդավառի երգեր»՝ Հարություն Փանոսյանենց բակում

«Մեր երգերը եւ մենք» նախաձեռնությունը հրավիրում է մասնակցել Վարդավառի տոնին նվիրված միջոցառման: Սպասվում է կախարդական օր՝ լի Վարդավառի երգերով ու ծեսերով։ Միջոցառումը վարելու է ավանդական մշակույթի նվիրյալ Հարություն Փանոսյանը։ 

Հուլիսի 10, Ժամը 19:30-ին

Մուտքն ազատ է:
Հասցե՝ Բայրոնի 4, 2/1, 6 շենքերի ներքին բակ։
Մանրամասները՝ այս հղումով:

Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա» արշավական ակումբ


ԱՐՇԱՎՆԵՐ

Մեղրաձորի ջրվեժ

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին առաջարկում է մեկնել Կոտայքի մարզ՝ արշավելու Մեղրաձորի ջրվեժ եւ այցելելու «Տարգալ․ համի արվեստանոց»՝ հանդիպելու ազգագրագետ եւ ուտեստի մարդաբան Ռուզաննա Ծատուրյանի հետ։ Երեխաները կբացահայտեն Վարդավառի պատմությունն ու ավանդույթները, կխոսեն տոնի խորհրդի եւ տոնական խոհանոցի մասին։

Հուլիսի 11,  ժամը 08:30-18։30

Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 11000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։

Լուսանկարը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան


ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Լույսի ծածկագիրը»

Հուլիսի 11-ին, ժամը 16:00-ին  

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Տարիք՝ 2+
Հասցե՝ Զարոբյան փող., 20 շենք 
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

«Ձախորդ Փանոսի կտակը» 

Հուլիսի 11-ին, ժամը 12:00-ին

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 7+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք 
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Չարլին եւ շոկոլադի գործարանը»

Հուլիսի 17-ին, ժամը 13:00-ին

Երանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Լուսանկարը՝ «Հեքիաթերեն»


«Գազարագույն զատիկի կորած կետիկները» 

Հուլիսի 11-ին, ժամը 12:00-14:00

«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3-10
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը՝ նախապես գրանցմամբ՝ այս հղումով:

«Տարօրինակ դպրոց» 

Հուլիսի 11-ին, ժամը 14:00-ին

Երգի պետական թատրոն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Լուսանկարը՝ Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն


«Անխելք մարդը»

Հուլիսի 12-ին, ժամը 12:00-ին 

Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1500-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

«Երեք խոզուկները»

Հուլիսի 13-ին, ժամը 15:00-ին

Մաչանենց թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ ք. Էջմիածին, Շահումյան 36
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

ԿԻՆՈ

«Մինիոնները եւ հրեշները»

1920-ականներին մինիոնները նկարահանվում են կինոյում եւ նվաճում Հոլիվուդը։ Սակայն հրեշների մասին սեփական ֆիլմը ստեղծելու համար նրանք մեկնում են ամենասարսափելի արարածների որոնման:

Տարիք՝ 6+
Գնել տոմս՝ այս հղումովայս հղումով կամ այս հղումով:

Կարդալ ավելին

Quality Sign BW