BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հունիս ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի հունիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Սիրուշո՝ 104 հիշատակում,
• Նազենի Հովհաննիսյան՝ 30 հիշատակում,
• Լուսինե Թովմասյան՝ 23 հիշատակում:
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Հունիսին հիշատակումների թվով առաջատարը Սիրուշոն է։ Ամսվա սկզբին կյանքից հեռացավ երգչուհու մորեղբայրը՝ երաժիշտ, բաս կիթառահար Ռոբերտ Մարգարյանը։
Լայն արձագանք է ստացել Pregomesh խանութի ցուցափեղկին տեղադրված խաչի շուրջ ստեղծված իրավիճակը։ Սիրուշոն հայտնել է, որ իրենց տեղեկացրել են՝ մինչեւ հունիսի 11-ը պետք է ցուցափեղկից հանել խաչը, հակառակ դեպքում կտուգանվեն։
Երեւանի քաղաքապետարանը պարզաբանել է, որ գործընթացը քաղաքական կամ կրոնական ենթատեքստ չունի եւ պայմանավորված է գովազդային տարրի տեղադրման թույլտվության բացակայությամբ։ Ի պատասխան՝ Սիրուշոն նշել է, որ նույն վայրում նախկինում ամիսներ շարունակ տեղադրված են եղել այլ դեկորատիվ տարրեր, որոնց վերաբերյալ որեւէ դիտողություն չի եղել:
Ամսվա վերջին երգչուհին հանգստյան օրերն անցկացրել է Դիլիջանում՝ սոցիալական ցանցերում կիսվելով ընտանեկան ջերմ պահերով:
Երկրորդ հորիզոնականում Նազենի Հովհաննիսյանն է: Լայն տարածում գտավ ընտրության օրը News.am Style-ի հրապարակած տեսանյութը, որը, ինչպես հետագայում պարզաբանեց կայքը, նկարահանվել էր «վառ արեւի եւ հապճեպության պայմաններում»: Բազմաթիվ օգտատերեր թողել էին վիրավորական մեկնաբանություններ։ Կայքը ««Սրբության դիմակի» տակ. ինչպես Նազենի Հովհաննիսյանին ուղղված հալածանքները բացահայտեցին հայկական «դաստիարակության» իրական դեմքը» վերնագրով հոդված է հրապարակել եւ ներողություն է խնդրել Հովհաննիսյանից՝ նշելով, որ ակնկալում էր, թե քննարկումների առանցքում կլինեն նրա տեսակետները, ոչ թե արտաքին տեսքը։
«Ինչ վերաբերում է տեսանյութում Նազենիի արտաքինին՝ թուլացեք ու զսպեք նախանձը. Նազենին գեղեցիկ է ամեն կերպարով՝ թե բեմում, թե առօրյայում, եւ որ ամենակարևորն է՝ արտաքինից զատ, գեղեցիկ է նաեւ իր ինտելեկտով ու ներքինով»,- նշել է News.am Style-ը:
Լուսինե Թովմասյանը երրորդ հորիզոնականում է: Հունիսին շարունակվել է Հանրային հեռուստաընկերության եւ հաղորդավարուհու միջեւ ծագած խնդրի քննարկումը: Բացի այդ, Թովմասյանը սոցիալական ցանցերում ակտիվորեն կիսվել է ընտանեկան հրապարակումներով։


×
85






