Կանադայում, Միացյալ Նահանգներում ու Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում 1/8 եզրափակչի հանդիպումներն են: Այս խաղերն իրենց վրա են սեւեռել ամբողջ աշխարհի ուշադրությունն առանց բացառության։ Համարյա ամեն խաղում տրիբունաներում դիմակայություններին հետեւող ֆուտբոլասերների թվում կարելի է հանդիպել նաեւ հայտնի մարդկանց։
Լոս Անջելեսի «Սոֆայ» մարզադաշտում կայացած Իսպանիա-Ավստրիա խաղն էր բավական աստղաշատ։ Իրենց երկրի ազգային ընտրանուն աջակցելու էին գնացել ամուսիններ Խավիեր Բարդեմն ու Պենելոպե Կրուսը, ինչպես նաեւ երգչուհի Ռոզալիան։
Հանդիպմանը ներկա էր նաեւ Անտոնիո Բանդերասի դուստրը՝ Ստելլան՝ ամուսնու հետ, իսկ դերասանը տանն է հետեւել խաղին։
Մունդիալի ընթացքում Ջեսիկա Ալբան տրիբունաներում աջակցել է Մեքսիկայի ընտրանուն, Ալեսանդրա Ամբրոսիոն՝ Բրազիլիային, Դեւիդ Բեքհեմը՝ Անգլիային։ Իսպանիայի ընտրանու խաղերին ներկա է եղել նաեւ Շակիրան, որը Burna Boy-ի հետ կատարում է այս առաջնության պաշտոնական երգը՝ «Dai Dai»-ն («Մենք պատարստ ենք»)։
Առաջնության խաղերին հետեւել են նաեւ Թոմ Քրուզը, Ջեյսոն Սուդեյկիսը, որը հայտնի «Թեդ Լասո» սերիալում ֆուտբոլային մարզչի է մարմնավորում, Անա Թեյլոր-Ջոյը գնացել էր Արգենտինայի ու Լեո Մեսսիի խաղը դիտելու, «Աստղային պատերազմներ»-ի ռեժիսոր Ջորջ Լուկասը, Փերիս Հիլթոնը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Բրեթ Փիթը, Էդվարթ Նորթոնը, Էշթոն Քաթչեր ու էլի շատերն աջակցել են ԱՄՆ-ի հավաքականին։
Կոլումբիացի դերասանուհի Սոֆիա Վերգարան Telemundo հեռուստալիքի հրավիրված փորձագետն է եղել, ապա նրան տրիբունաներում նկատել են դերասան Օուեն Ուիլսոնի հետ զրուցելիս։ Մունդիալի հյուրերի թվում է եղել նաեւ Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը։
Իսկ Մեքսիկայում կայացած բացման պաշտոնական արարողության ժամանակ Աշխարհի գավաթը ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ լեգենդար «Ացտեկա» մարզադաշտ էր բերել Սալմա Հայեկը: Քեթի Փերին էլ երգել է Կանադայում բացման միջոցառման ժամանակ։


×
132






