Դերասանուհի Մարջան Ավետիսյանն այսօր դարձել է 44 տարեկան ու այդ առիթով գունեղ եւ տրամադրություն փոխանցող լուսանկարներով է կիսվել: Դրանցում նա հանգստավայրի սենյակում է՝ տորթն ու շամպայնը կողքին, իսկ տրամադրությունը՝ շատ բարձր:
«Ծնվեց ԽՍՀՄ ժողովրդականը»,- Ինստագրամի սթորիներում կատակել է նա:
Դերասանուհին արդեն բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ընկերներից ու հետեւորդներից:
«Իմ տաղանդավոր, խելագար, սիրուն, շքեղ, թանկ ու հարազատ Մարջս: Տաղանդիդ չափ երջանիկ լինես, իմ խենթ ու խելառ տարիների ընկեր: Ապրես, որ ծնվել ես, թե չէ սիրելի դերասանուհի չէի ունենա: Ու թող նա միշտ պարի Շադեի երգերի տակ»,- գրել է Անի Երանյանը:
Ելենա Վարդանյանն էլ այսպես է շնորհավորել. «Բարի տարեդարձ, սիրելիս: Երջանիկ եղիր»:
«Մարջ, բերանս փակել չի լինի: Պիտի ասեմ։ Իմ իսկապես տաղանդավոր արտիստ, ազնվազարմ, մարդասեր, աներեւակայելի սիրո ծնունդ, բարով ես ծնվել։ Աստված ճակատդ պաչել, ուղարկել է մեզ, որ մենք տիրություն անենք։ Տաղանդավոր բառը ամբողջապես քո մասին է… Գիտեմ, որ այս ծանր օրերին մարդն ուղղակի խելագարվում է, քո մասին էլ չեմ ասում, բայց ուժեղ լինենք: Աստված պահապան։ Մնա: Մնալու ես: Երանի մեզ, որ ունենք քեզ»,- գրել է լրագրող Արթուր Հայրապետյանը:


×
139






