Հայտնի երգիչ, երաժիշտ, պրոդյուսեր եւ նորարարական երաժշտական նախագծերի հեղինակ Իվան Դորնը Թումո Երեւանի ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների հետ արդեն մեկ շաբաթ է նոր ռիթմեր ու հնչյուններ է փորձարկում:
Նրանք միասին թողարկման պատրաստ հրաշալի ձայնագրություններ են պատրաստում: Թումոյից խոստանում են շատ շուտով ներկայացնել Դորնի ու իրենց սաների համագործակցության արդյունքները:
Հուլիսի 28-ին էլ Դորնը մասնակցելու է «Նոթեյշնս» (Notations) միջազգային երաժշտական լաբորատորիային։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կայանալու է հանդիպում եւ երաժշտական սեսիա արտիստի հետ։
Նա մասնակիցների եւ հանդիսատեսի հետ կիսվելու է իր ստեղծագործական փորձով՝ խոսելով երաժշտության ստեղծման գործընթացի, արտիստի մտածողության, ձայնային որոնումների եւ ժամանակակից երաժշտական միջավայրի մասին։ Հանդիպման կարեւոր մասը կլինի ջեմ սեշն ձեւաչափը, որի ընթացքում երաժիշտներն ու մասնակիցները հնարավորություն կունենան միասին ստեղծագործելու՝ վերածելով հանդիպումը կենդանի երաժշտական փորձառության։
Լուսանկարները՝ Թումոյի


×
32






