×


Հրանտ Թոխատյանը՝ գրքերի և գրականության հանդեպ իր վերաբերմունքի մասին

Կարո Կիրակոսյանի «Հրաշագործ մանչուկը» գրքի շնորհանդեսի ավարտին Bravo.am-ը Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան և հաղորդավար Հրանտ Թոխատյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչ դեր են խաղում գրքերն իր կյանքում։

- Հաշվի առնելով Ձեր մասնագիտության յուրահատկությունը՝ հաջողվո՞ւմ է արդյոք ժամանակ գտնել գրքեր կարդալու համար, թե՞ ողջ ընթերցանությունը սահմանափակվում է նոր ֆիլմերի և ներկայացումների սցենարներով։


- Ես սիրում եմ ծանոթանալ նոր սցենարներին, որովհետև դա նոր ներկայացումների առիթ է։ Բայց միշտ ժամանակ եմ գտնում ընթերցանության համար. քանի որ ուշ եմ քնում, իմ ուշ ժամերն անցնում են գրքեր կարդալով։

- Ինչպիսի՞ գրականություն եք նախընտրում կարդալ։

- Նախկինում՝ ավելի երիտասարդ տարիքում, դա ավելի շատ գեղարվեստական գրականությունն էր, բայց հիմա աշխատում եմ ավելի շատ կարդալ թատրոնի, կինոյի, սցենարների հետ կապված գրականություն։ Բայց, բնականաբար, գեղարվեստական գրականության վրա նույնպես շատ ժամանակ է գնում, որովհետև նոր հեղինակներ են ի հայտ գալիս թե՛ մեզ մոտ՝ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս, այնպես որ ցանկանում եմ հասցնել հետևել ամեն նորին։


- Կորոնավիրուսի համավարակի շրջանում Դուք Facebook-ի Ձեր էջում տեսանյութեր էիք հրապարակում, որոնցում հեքիաթներ էիք կարդում երեխաների համար։ Ինչպե՞ս առաջացավ այդ գաղափարը։

- Ազատ ժամանակ ի հայտ եկավ, երբ անելու ոչինչ չկար, իսկ դա ինձ համար շատ ծանր ժամանակ է, որովհետև ես շատ եմ սիրում աշխատել և շատ եմ աշխատում։ Եվ այդ պատճառով, որպեսզի ինչ-որ բան անեմ երեխաների համար, որոնք իրենց գրեթե ողջ ժամանակն անցկացնում էին տանը, ես որոշեցի նրանց հեքիաթներ պատմել, և ահա այսպես առաջացավ այդ գաղափարը։ Սկսեցի ձայնագրել դրանք շատ տնայնագործական եղանակով՝ իմ տանը, գրեթե հեռախոսով։

Հարցազրույցը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի։

Կարդալ ավելին

Quality Sign BW