Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը ոգեշնչվել է Կաննի կինոփառատոնից եւ նույնպես պատրաստվում է ցուցադրել անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը:
Սեպտեմբերի 10-ից 20-ը կայանալիք կինոփառատոնի լրացուցիչ՝ «Փելեշյան նախագծի» շրջանակներում կցուցադրվեն «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967), «Մենք» (1969), «Տարվա եղանակները» (1975) եւ «Վերջը» (1992) ֆիլմերը, հայտնում է Armenian Film Society-ն:
Կաննի կինոփառատոնի համեմատությամբ այս անգամ մեկ փոփոխություն է տեղի ունեցել՝ այնտեղ վերջին ֆիլմի փոխարեն ցուցադրվել էր «Բնակիչներ»-ը (1970):
88-ամյա կինոռեժիսորը ներկա է եղել Կաննի «Դասականներ» ծրագրում իր ֆիլմերի ցուցադրությանը, հանդիսատեսը նրան ընդունել է բացառիկ ջերմությամբ ու երկար ծափահարություններով։


×
74






