×


Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր»-ը մեծ էկրան կբարձրանա աշնանը

Նախորդ տարվա սեպտեմբերին Դիլիջանում մեկնարկեցին ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները եւ ուղիղ մեկ տարի անց այն կհանձնվի հանդիսատեսի դատին: Պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:

Ներսես Ավետիսյանի ու Անի Խաչիկյանի մասնակցությամբ ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է:

«Մի գդալ սեր» ֆիլմի սցենարի հիմքում գերմանացի գրող Փոփի Ջեյ Անդերսոնի «Կրքի բաղադրատոմս» վեպն է: Խաչիկյանը լրագրողի կերպարում է, որը կյանքի բերումով խոհանոցի տիրուհի է դառնում: Ըստ վեպի՝ գլխավոր հերոսը Բոստոնում սեփական խոհանոցն ունի, պատրաստվում է գիրք թողարկել ու հեռուստաշոու սկսել: Ֆիլմի որոշ հատվածներ նկարահանվել են Միացյալ Նահանգներում, մյուսները՝ Դիլիջանում:


Ֆիլմում նկարահանվել են նաեւ Մարջան Ավետիսյանը, Մինաս Ասրյանը, Գրիգոր Դանիելյանը, Եվա Զոհրաբյանը, Աննա Շամցյանը, Լեւոն Հարությունյանը, Նորա Արմանին, Ալլա Վարդանյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ Արսեն Գրիգորյանը:

Կարդալ ավելին

Quality Sign BW