×


«Ոդիսականը» 12 օրում կինովարձույթում ավելի քան 727 մլն դոլար է հավաքել

Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» ընդամենը 12 օրում ամբողջ աշխարհում վաստակել է ավելի քան 727 մլն դոլար, հայտնում է Variety-ն:

Ֆիլմն արդեն դարձել է տարվա ամենաշատ եկամուտ ունեցող 4 ֆիլմերից մեկը: Այն զիջում է միայն մեկական միլիարդ դոլար եկամուտ ունեցող «Խաղալիքների պատմություն 5»-ին, «Մայքլ»-ին եւ «Սուպեր Մարիո եղբայրներին»։


Առաջիկա օրերին «Ոդիսականը» նույնպես կգերազանցի 1 միլիարդ դոլարի սահմանը, այն դեպքում, որ որոշ տարածաշրջաններում դեռ չի էլ ցուցադրվել:

Ցուցադրման 3-րդ շաբաթվա ընթացքում «Ոդիսականը» կարող է վաստակել 50-60 մլն դոլար: Այն կգերազանցի Նոլանի մյուս ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմերին՝ «Մութ ասպետ»-ին (1.008 մլրդ դոլար) եւ «Մութ ասպետի վերելք»-ին (1.08 մլրդ): 


«Ոդիսականը» արտադրության վրա ծախսվել է ավելի քան 250 մլն դոլար, այն 
Նոլանի մինչ այժմ ամենաթանկ ֆիլմն է:


Ոդիսեւսի դերում է Մեթ Դեյմոնը, ֆիլմում նկարահանվել են նաեւ Թոմ Հոլանդը, Էնն Հեթեուեյը, Զենդայան, Շարլիզ Թերոնը, Ռոբերտ Փեթինսոնը, Լյուպիտա Նիոնգոն, Սամանթա Մորթոնը եւ ուրիշներ: 

Կարդալ ավելին

Quality Sign BW