Երգչուհի, հաղորդավար Նելլի Պողոսյանն ու ֆուտբոլիստ, մարզիչ Րաֆֆի Սաֆարյանի ընտանիքը 15 տարեկան է: Հարսանեկան տրամադրությունը վերապրելու համար Նելլին կրկին հարսի զգեստ է հագել եւ ամուսնու ու դուստրերի հետ լուսանկարահանման մասնակցել:
«15 տարի՝ լի սիրով, փորձություններով, ուրախ ու դժվար օրերով, հաղթանակներով ու հիշողություններով։ Այս տարիների ընթացքում մենք փոխվել ենք, մեծացել, դարձել ծնողներ, երբեմն հոգնել, երբեմն վիճել, բայց միշտ կարողացել ենք նորից ընտրել միմյանց ու մեր ընտանիքը»,- խոստովանել է Պողոսյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Նելլին ընդգծել է, որ ամենամեծ ձեռքբերումը հենց իրենք են, երեխաներն ու այն սերը, որը տարիների ընթացքում միայն ավելի ամուր է դարձել. «Շնորհավոր մեր ընտանիքի 15-ամյակը։ Թող դեռ շատ տարիներ միասին գրենք մեր պատմությունը»:
Լուսանկարները՝ ruzie_photo-ի


×
240






