Dior նորաձեւության տունը ներկայացրել է տղամարդկանց դասական հագուստի իր նոր՝ «Ձմեռ 2026» հավաքածուն՝ շեշտը դնելով կոստյումների եւ էլեգանտ, ճշգրիտ ձեւվածքների վրա։ Հավաքածուի պաշտոնական ֆոտոշարքում նկարահանվել է նաեւ դերասան Սամվել Թադեւոսյանը։
Dior Tailoring-ի նոր նմուշների արտահայտիչ ֆոտոշարքն իրականացրել են լուսանկարիչներ Հեյկի Կասկին եւ Թեո Վենները։
Dior-ի ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարների մեկնաբանություններում բազմաթիվ են հայ օգտատերերի ոգեւորիչ արձագանքները՝ համաշխարհային բրենդի արշավում հայ մոդելի ներգրավվածության կապակցությամբ։


×
754






