×


90-ականների ճանաչված երգիչ Վահե Դավթյանն օգնության կարիք ունի

90-ականների հայտնի եւ սիրված երգիչ, երաժիշտ Վահե Դավթյանի մոտ հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:

Բուժումը հնարավոր է իրականացնել Գերմանիայում. այն հնարավոր է իրականացնել յուրաքանչյուրիս ներդրումով՝ մեր հնարավորությունների սահմաններում:

Շատերը կհիշեն Վահեի «Ճոճանակ», «Գնա», «Անուրջներ», «Կապույտ աչքերով իմ բարի դեւ» երգերը, որ 90-ականներին եղել են իրենց ուրախ եւ տխուր օրերի ուղեկիցները:


Վահե Դավթյանը 44 տարեկան է, ունի 11 տարեկան որդի եւ 8 տարեկան դուստր:

Այսօր Վահեի կյանքի փրկությունը կախված է յուրաքանչյուրիս բարի կամքից եւ իր հնարավորությունների սահմանում ներդրումից:

Ստորեւ ներկայացնում ենք Վահեի բուժման նպատակով բացված հաշվեհամարները: Հանգանակություն կարող եք կատարել նաեւ GoFundMe հարթակում:

Հաշվեհամարներ` VTB Հայաստան բանկ
Ստացողի անուն, ազգանուն, հայրանուն՝ Սիրանուշ Դավթյան Բորիսի

AMD 16072020857026
USD 16072020857027
EUR 16072020857028
RUR 16072020857029



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW