Լոս Անջելեսում ավարտվեց ամենահեղինակավոր «Օսկար» կինոփառատոնի հոբելյանական մրցանակաբաշխությունը: Այն սպասված է ոչ միայն բաղձալի արձանիկների հասցեատերերին պարզելու, այլ նաեւ պաշտոնական մասին նախորդող կարմիր գորգի արարողությանը հետեւելու համար: Ո՞վ է ուղեկցում հոլիվուդյան աստղերին, ինչպե՞ս են նրանք հագնված՝ այս հարցերը հետաքրքում են աշխարհի բոլոր երկրների մարդկանց, եւ մենք բացառություն չենք:
Այս տարի հայտնիները նախընտրել են միատոն հագուստ: Գերակշռում էին սպիտակը, վարդագույնը եւ վառ այլ երանգներ, բայց ամենահետաքրքիրն այն է, որ դերասանուհիներից որեւէ մեկը սեւ զգեստ չէր կրել: Իսկ ինչպես հայտնի է, «Ոսկե գլոբուս»-ին բոլոր աստղերը ներկայացել էին սեւ զգետներով՝ ի նշան սեքսուալ ոտնձգությունների եւ բռնաբարությունների դեմ բողոքի:
BRAVO.am-ն ընտրել է «Օսկար 2018»-ի առավել գեղեցիկ զգեստները.
Մարգո Ռոբին
Երիտասարդ եւ խոստումնալից դերասանուհի Մարգո Ռոբին «Օսկար»-ի հավակնորդների թվում էր «Տոնյան ընդդեմ բոլորի» ֆիլմում դերի համար: «Լավագույն դերասանուհի» տիտղոսին նա չարժանացավ, փոխարենն ընգրկվեց առավել գեղեցիկ հագնվածների ցանկում:):
Մարգոն կարմիր գորգին փայլել է Chanel Haute Couture բրենդի զգեստով: Իսկ իր ընտրությունը մեկնաբանել է այսպես՝ «Ես պարզապես չեմ կարողանում հավատալ, որ կրել եմ զգեստ, որը ստեղծել է ինձ համար Կառլ Լագերֆելդը: Կարծես երազի մեջ եմ, ինձ զգում եմ ավելի գլամուրային, քան իմ երազանքն էր»:
Էլիսոն Ուիլյամսը
Դերասանուհի Էլիսոն Ուիլյամսը հրաշալի տեսք ուներ Armani Privé-ի բեժ զգեստով, որոնք լրացնում էին Brian Atwood-ի կոշիկները եւ Harry Winston-ի զարդերը:
Ջենիֆեր Գարները
Դերասանուհի Ջենիֆեր Գարներն իր` Atelier Versace-ի կապտամանուշակագույն զգեստով բոլորի ուշադրության կենտրոնում էր։ Բեն Աֆլեկի նախկին կինը առաջին անգամ չէ, որ լավագույն զգեստ կրողների շարքում է։ 2016 թվականին դերասանուհին նույն բրենդի սեւ զգեստի շնորհիվ նույնպես հայտնվել էր առավել նորաձեւ հագնվողների ցանկում:
Ջեյն Ֆոնդան
Ջեյն Ֆոնդան BALMAIN-ի սպիտակ զգեստը լրացրել էր Chopard-ի զարդերով, Salvatore Ferragamo-ի կոշիկներով եւ Perrin Parris-ի կլատչով: 80-ամյա դերասանուհին շատ էլեգանտ եւ նորաձեւ էր, ոչ պակաս, քան երիտասարդ աստղերը:
Նիկոլ Քիդմանը
Նիկոլ Քիդմանն ընտրել էր Armani Privé-ի էլեկտրիկ կապույտ զգեստը` այն լրացնելով Christian Louboutin-ի սանդալներով, Fred Leighton-ի զարդերով եւ Omega ժամացույցով։
Պատրաստեց Ռուզաննա Մարտիրոսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ vogue.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: