Եվա Բաղդասարյանը, Սեդա Սերոբյանը եւ այլ մոդելներ օրերս երեւանյան սրճարաններից մեկում մասնակցել են նորաձեւության շոուի` ցուցադրելով երիտասարդ դիզայներ Ալիսա Հարությունյանի հեղինակած զգեստները: Միջոցառման հյուրերի թվում են եղել Ֆելիքս Խաչատրյանը, A. Chilla-ն, Տաթեւ Սարգսյանը եւ ուրիշներ:
Մոդելները ցուցադրում են Ալիսա Հարությունյանի "Հավերժություն" հավաքածուն
Երեկոյի երաժշտական մասը վստահված էր “Հայաստանի ձայնը 2” նախագծի մասնակիցներ Վիգեն Ահարոնյանին, Լուսինե Քոչարյանին եւ Արմեն Հովհաննիսյանին, որոնք իրենց երգերը նվիրել են բոլոր սիրահարներին:
Սեդա Սերոբյանը
Ալիսա Հարությունյանն իր հավաքածուն անվանել էր “Հավերժություն”: Դիզայները BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ զգեստները ցուցադրվել են նաեւ Իսպանիայում.“Գույնզգույն կտորներ եմ ընտրել, քանի որ հավերժությունը պատկերացնում եմ վառ գույների մեջ: Շուտով նոր աշխատանքներ էլ կներկայացնեմ”:
Եվա Բաղդասարյանը
Միջոցառման կազմակերպչի` “Armenian Fashion Week”-ի փոխնախագահ Արմինե Ջաղարյանի խոսքով` փորձել են հետաքրքիր նվեր մատուցել սիրահարներին, որոնք երեկոյի ընթացքում նաեւ հետաքրքիր մրցույթների մասնակցեցին. ամենից երկար համբուրվող զույգը ստացավ ֆոտոսեսիայի հնարավորություն:):
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: