×


BRAVO.am-ի հավելվածը` Ձեր iPad-ում :)

Սիրելի ընթերցող,

BRAVO.am-ն այս տարի նշում է ստեղծման 5-րդ տարեդարձը: Մենք մուտք գործեցինք օնլայն տիրույթ 2009 թվականին` կարճ ժամանակահատվածում դառնալով տեղեկատվության առաջնային եւ վստահելի աղբյուր շոու-բիզնեսով եւ մշակույթով հետաքրքրվողների համար, խոստացանք մշտապես կատարելագործվել, դառնալ առավել բովանդակալից եւ հետաքրքիր, նաեւ քայլել ժամանակին համահունչ, ինչը ենթադրում է աշխատանքում կիրառել նորագույն տեխնոլոգիաները: 

BRAVO.am-ի հավելվածը` Ձեր iPad-ում


Եվ ահա այսօր ուրախ ենք հայտնել, որ հոբելյանի առթիվ “Մեդիամաքս” մեդիա ընկերությունը գործարկել է “BRAVO.am iPad Edition”-ը: Սա հայաստանյան մեդիայում բացառիկ հավելված է, որը թույլ է տալիս անվճար ներբեռնել եւ հետեւել մշակույթի, հայկական եւ համաշխարհային շոու-բիզնեսի ամենաթարմ նորություններին:

Հատուկ iPad օգտագործողների համար ստեղծված գեղեցիկ դիզայնով այս հավելվածը BRAVO.am կարդալը դարձնում է ավելի հաճելի եւ հարմար: Ընդամենը մեկ հպումով Դուք կարող եք ընթերցել կայքի հետաքրքիր նյութերը, դիտել Ձեր սիրելի արտիստների եւ հայտնի մարդկանց լուսանկարներն ու տեսահոլովակները, հավանելու դեպքում էլ տարածել սոցիալական ցանցերում:

BRAVO.am-ի հավելվածը` Ձեր iPad-ում


BRAVO.am-ի iPad հավելվածը հասանելի է App Store-ում, այն կարող եք անվճար ներբեռնել այս հղումով` https://itunes.apple.com/am/app/bravo.am/id909272808?mt=811:

“BRAVO.am iPad Edition”-ին ծանոթանալու համար առաջարկում ենք ստորեւ դիտել մեր պատրաստած հոլովակը, ինչպես նաեւ ուսումնասիրել հավելվածի “Ինչպես օգտվել” բաժինը: Շեշտենք, որ հավելվածում հասանելի են կայքի բոլոր բաժինները:



BRAVO.am-ը հավակնում է դառնալ Ձեր ամենասիրելի հավելվածը iPad-ում, ուստի ողջունում ենք Ձեր կարծիքը եւ ուրախ կլինենք լսել հավելվածի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները:):

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW