×


BRAVO.am-ն այսուհետ հասանելի է Chrome Web Store-ում

Մեդիամաքս-ի ծրագրավորողների թիմն ավարտել է ինտերնետ-հոլդինգի նախագծերից BRAVO.am կայքի extension-ը Google Chrome բրաուզերի վրա հասանելի դարձնելու աշխատանքը: Այսուհետ այն հասանելի է Chrome Web Store-ում (https://chrome.google.com/webstore/detail/edhcjjijddlfpobdbeojbpnoejeajbll):

BRAVO.am-ն այսուհետ հասանելի է Chrome Web Store-ում


Ձեր Google Chrome բրաուզերի վրա extension BRAVO.am-ը տեղադրելու համար անհրաժեշտ է սեղմել Add to Chrome կոճակը, որից հետո BRAVO.am-ի պատկերակը կհայտնվի ձեր բրաուզերի աջ վերին հատվածում: Պատկերակի վրա պարբերաբար կհայտնվեն թվեր, որոնք խորհրդանշում են ձեր վերջին այցից հետո կայքի թարմացումների քանակը: Շարժագիծը պատկերակին մոտեցնելով` օգտատերը կտեսնի թարմացումների ցանկը եւ կարող է սեղմել իրեն հետաքրքրող լուրի վրա:

BRAVO.am-ն այսուհետ հասանելի է Chrome Web Store-ում


Google Chrome բրաուզերն ամեն տարի ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային շուկայում: Արդեն այսօր այն ամենատարածված բրաուզերն է Հայաստանում եւ Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի այցելուների 50 %-ը օգտագործում են հենց Google Chrome-ը:

Նշենք, որ Մեդիամաքսի կայքերը  Chrome Web Store-ում հասանելի առաջին մեդիա-ռեսուրսներն են Հայաստանում:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW