Համբույրի միջազգային օրվա խորհրդով եւ շարունակելով համբուրվելու թեման` այսօր ներկայացնում ենք “Ո՞ր հայտնիի հետ կցանկանայիք համբուրվել” հումորային հարցման արդյունքները:):
Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին
BRAVO.am-ը փետրվարին “Ջոլին, ԴիԿապրիոն, Փեթինսոնը, Բեքհեմը եւ մյուսները համբուրվել չգիտեն” վերնագրի ներքո ներկայացրել է հոլիվուդյան “աստղերի” կոլեգա-դերասանների կարծիքն ու հիշողությունները վերոնշյալների հետ նկարահանման հրապարակում համբուրվելու մասին:
Պարզվում է` նույնիսկ այն հայտնիները, որոնք ամենասեքսուալների տիտղոսին են արժանացել եւ շատերի համար սեքս-կուռք են համարվում, իրականում չեն կարողանում լավ համբուրվել:):
Անտոնիո Բանդերասը եւ Անջելինա Ջոլին
Նրանք գրավիչ տեսք ունեն, եւ հազարավոր մարդիկ երազում են մեկ անգամ դիպչել “աստղերի” շուրթերին, սակայն էկրանը հաճախ խաբուսիկ է: Այնուամենայնիվ, փորձել ենք պարզել, թե մեր ընթերցողները որ հայտնիին են նախապատվություն տալիս:):
Եվ այսպես, հրապարակումն այս պահի դրությամբ գրանցել է 5300-ից ավելի դիտում: Այսօրվա` հուլիսի 7-ի տվյալներով` քվեարկությանը մասնակցել է 682 մարդ: Մեր ընթերցողներից 169-ը հոգի ցանկություն է հայտնել համբուրվել Բրեդ Փիթի հետ, 133-ը նախընտրել է մեկ այլ դերասանի` Ռոբերտ Փեթինսոնին:
Քվեարկության արդյունքները
100 հայի գայթակղում են Անջելինա Ջոլիի, 81 հոգու էլ` Լեոնարդո ԴիԿապրիոյի շուրթերը: Վիկտորիա Բեքհեմին ցանկանում է համբուրել` 15, Քիրա Նայթլիին` 6, իսկ Ռոզ Վիզերսփունին 3 քվեարկող: Նշենք, որ ընթերցողներից 66-ն էլ քվեարկել են իրենց սեփական տարբերակի օգտին:):
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: