Սիրելի ընթերցող, այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել մեր գործունեության նոր արդյունքները, որոնք բավական տպավորիչ են, բացի այդ տեղեկացնել, որ այսուհետ BRAVO.am-ն իր պաշտոնական էջն ունի շատերի սիրելի “Instagram”-ում: Այստեղ կգտնեք նաեւ այնպիսի լուսանկարներ, որոնք մնում են հրապարակումներից դուրս:):
BRAVO.am-ին հետեւեք նաեւ Instagram-ում :)
Նշենք, որ ըստ Google Analytics-ի, BRAVO.am-ի միջին ամսական լսարանը գերազանցում է կես միլիոն այցելուն: “Facebook”-ում 70.800-ից ավելի օգտատեր հանդիսանում է մեր կայքի ակտիվ երկրպագու, “Odnoklassniki” սոցիալական ցանցում, որտեղ միայն վերջերս ենք սկսել տեղադրել մեր նորությունների հղումները, եւս հետեւողների բանակ ունենք:
Հիշեցնենք, որ մեր կայքը 2010 թվականին դարձել է Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթի գլխավոր` “Գրան Պրի” մրցանակակիր, ինչպես նաեւ լավագույնն է ճանաչվել “Էլ. զվարճանք” անվանակարգում:
BRAVO.am-ին հետեւեք նաեւ Instagram-ում :)
BRAVO.am-ը հիմնադրման հինգ տարիների ընթացքում ամրապնդել է դիրքերը համացանցում` դառնալով երիտասարդների, ինչպես նաեւ հայկական եւ համաշխարհային շոու-բիզնեսի վերջին թարմ նորություններով ու մշակույթով հետաքրքրվողների բովանդակալից, հետաքրքիր, թարմ, գունեղ ընկերը:
BRAVO.am-ում շեշտը դրվում է բովանդակության վրա. մեր նյութերի գերակշռող մասը հեղինակային է, ֆոտոշարքերի 90%-ը եւս պատրաստում են մեր լուսանկարիչները, արդյունքում ունենք բարձր ռեյտինգ ժամանցային ոլորտում եւ, ամենակարեւորը, վայելում ենք ընթերցողների վստահությունը:
BRAVO.am-ին հետեւեք նաեւ Instagram-ում :)
Շնորհակալ ենք բոլորիդ BRAVO.am-ի նորություններին հետեւելու, մեր կայքը ձեր ամենօրյա ուղեկիցը դարձնելու համար:):
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: