×


Biglemon-ի ֆոտոմրցույթի հաղթողները ստացան մրցանակները :)

Biglemon.am կայքը, որն իրենից ներկայացնում է զեղչային համակարգ, հայտարարել էր “Ամառը շարունակվում է” ֆոտոմրցույթ։ Երեկ “PH Lounge” սրճարանում տեղի է ունեցել մրցանակաբաշխությունը, եւ հաղթողները պարգեւատրվել են տարբեր մրցանակներով։

Biglemon-ի ֆոտոմրցույթի մրցանակաբաշխությանը


Ֆոտոմրցույթը մեկնարկել էր հոկտեմբերի 5-ին, ամենից շատ ձայներ հավաքած հաղթողները տեղում մասնակցել են վիճակահանությանը։ Երկրորդ տարին իրականացվող ֆոտոմրցույթի մրցանակային ֆոնդն այս անգամ կազմում էր 1 մլն դրամ, որը նվերների տեսքով բաժանվել է 9 մասնակցի միջեւ։ Հաղթողները ստացել են Ծաղկաձորի, Դիլիջանի, Աղվերանի, Բյուրականի, Սեւանի լավագույն հյուրանոցներում հանգստանալու ուղեգրեր, ֆիտնես-սրահի աբոնեմենտ, բոուլինգ խաղալու եւ անհատական ֆոտոշարք ունենալու նվեր-քարտեր։

Biglemon-ի ֆոտոմրցույթի մրցանակաբաշխությանը


“Biglemon”-ի տնօրեն Օկսանա Լոբախինան շնորհակալություն է հայտնել ներկաներին եւ մրցույթի մասնակիցներին.“Հայաստանում մեր աշխատանքն իրականացնում ենք արդեն 4-րդ տարին։ Մեր նպատակն է՝ տնտեսել մեր հաճախորդների գումարը եւ հնարավորություն տալ թանկարժեք ծառայություններից օգտվել զեղչերով։ Հուսով ենք, որ մրցույթը կդառնա ամենամյա եւ մեր թիմը բոլորի համար կկազմակերպի հետաքրքիր ակցիաներ”։

Biglemon-ի ֆոտոմրցույթի մրցանակաբաշխությանը


“Բիգլեմոն”-ի մարքեթինգի եւ PR մենեջեր Աննա Փորսուղյանն էլ նշել է, որ մասնակիցներն այս տարի շատ ակտիվ են եղել.“Ուրախալի է, որ առցանց մրցույթը նման հետաքրքրություն է առաջացրել։ Մեր կայքում բոլորը կարող են գտնել ակցիաներ ամենատարբեր ոլորտներից, գնել կտրոններ եւ շատ մեծ զեղչերով օգտվել տարբեր ծառայություններից։ Մեր օգտատերերը լյուքս դասի ծառայություններից օգտվում են մատչելի գներով, իսկ մեր գործընկերներին ապահովում ենք իրական հաճախորդներով”։

Նշենք, որ BRAVO.am-ը ֆոտոմրցույթի ինֆորմացիոն հովանավորն է։

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW