×


CITY College` որակյալ բրիտանական կրթություն Միջերկրական ծովի ափին

Շեֆիլդի համալսարանը, որը համարվում է աշխարհի լավագույն բրիտանական համալսարաններից մեկը եւ ընդգրկված է լավագույն հետազոտական կենտրոնների տասնյակում, գրավիչ տարբերակ է նաեւ Հայաստանի ուսանողների համար: Այս համալսարանի Միջազգային ֆակուլտետը, որն առաջարկում է բակալավրիատի ու մագիստրատուրայի ծրագրեր Սալոնիկում, թույլ է տալիս որակյալ կրթությունը մատչելի դարձնել: Ներկայում հայտերի ընդունման փուլն է, ուստի հետաքրքրված անձանց առաջարկում ենք ծանոթանալ պայմաններին:):

Շեֆիլդի համալսարանի` Հունաստանի Միջազգային ֆակուլտետի` CITY College-ի շրջանավարտները


“Հայ ուսանողները գերադասում են սովորել Շեֆիլդի համալսարանի` Հունաստանի Միջազգային ֆակուլտետում` CITY College-ում, քանի որ նրանք կարող են բարձրորակ կրթություն եւ մասնակի կրթաթոշակ ստանալ Միջերկրական ծովի ափին: Նրանք կարող են օգտվել ողջամիտ գնով կրթություն ստանալու, կրթաթոշակի, ինչպես նաեւ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի համեմատ ավելի էժան ապրուստի հնարավորությունից”,-նշում է Միջազգային ֆակուլտետի միջազգային մարքեթինգի եւ ուսանողներին աշխատանքի տեղավորման գծով տնօրեն Գրեգորի Դիկայոսը:

CITY College-ի շրջանավարտ հայերի աշխատանքային հեռանկարները

Արդեն երկու տարի է, Միջազգային ֆակուլտետի հունական կամպուսում սովորում են Հայաստանից ուսանողներ, որոնց կարիերայի աճի հեռանկարներն արագորեն մեծանում են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում.“Ոմանք դարձել են ձեռնարկատեր եւ սկսել են զարգացնել իրենց բիզնեսը: Վիճակագրության համաձայն՝ Շեֆիլդի շրջանավարտները լավ աշխատանք են գտնում, քանի որ բարձրակարգ գիտելիքների եւ վերլուծական ունակությունների են տիրապետում”,-ասել է Գրեգորի Դիկայոսը:

CITY College` որակյալ բրիտանական կրթություն Միջերկրական ծովի ափին


Executive MBA ծրագիր. մասնագիտանալու ոլորտները

Շեֆիլդի Միջազգային համալսարանի Executive MBA ծրագիրը MBA լավագույն ծրագրերից մեկն է Հարավ-Արեւելյան եւ Արեւելյան Եվրոպայում: Ներկայում այն գործում է 5 երկրում եւ նախընտրելի ծրագիր է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի բազմաթիվ ղեկավարների, տնօրենների եւ մենեջերների համար:

Ծրագիրը համատեղում է բիզնեսի եւ մենեջմենթի լայն ընկալումը` հատուկ շեշտադրություն անելով կիրառված փորձի վրա: Ուսանողները կարող են մասնագիտանալ ընդհանուր կառավարման, ֆինանսների, մարքեթինգի, լոգիստիկայի եւ առողջապահության կառավարման ոլորտներում եւ ստիպված չեն լքել իրենց աշխատավայրը կամ ընտանիքը, քանի որ պարապմունքներն ընթանում են ամիսը մեկ անգամ շաբաթ-կիրակի օրերին:  

CITY College-ի ավարտական արարողությանը


Այստեղ մասնագետներ են պատրաստում նաեւ համակարգչային տեխնոլոգիաների ու հոգեբանության ոլորտում: Անգլերենի ֆակուլտետն ուսանողներին առաջարկում է դառնալ անգլերենի դասախոս, թարգմանիչ կամ լեզվի փորձագետ, նրանք կարող են աշխատել տեղական բազմազգ ընկերությունների համար:

Ինչպես ընդունվել Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ

Շեֆիլդի համալսարանի ծրագրերին դիմելը բավական հեշտ է, եւ այս պահին էլ կարող եք ուղարկել ձեր  հայտերը:):  Նախ` այցելեք www.citycollege.sheffield.eu՝ համալսարանի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար, այնուհետեւ հարցում ուղարկեք եւ պահանջների վերաբերյալ պատասխան կստանաք հայտերով զբաղվող աշխատակցի կողմից, ով, ի դեպ, հայ է: Հայտ ներկայացնողներին հայտը լրացնելու ընթացքում համակողմանի աջակցություն է ցուցաբերվում. դա օգնում է խուսափել սթրեսներից, որոնց բազմաթիվ երիտասարդներ ենթարկվում են նման հայտեր լրացնելու ժամանակ:

CITY College` որակյալ բրիտանական կրթություն Միջերկրական ծովի ափին


Դասընթացի արժեքը հայաստանցի ուսանողների համար

CITY College-ը հայաստանցի ուսանողներին դիտարկում է Եվրոպական Միության երկրների ուսանողներին հավասար: Դա նշանակում է, որ ուսման վարձը նրանց համար նույնն է, ինչ ԵՄ-ի ուսանողների համար, եւ այն ավելի ցածր է, քան Մեծ Բրիտանիայում: Բակալավրիատի վարձը կազմում է 5 950, իսկ մագիստրատուրայինը՝ 6 800 եվրո: Եթե ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ Հունաստանում գներն անհամեմատ ցածր են, քան Եվրոպայում, ակնհայտ է դառնում, որ ուսման ընդհանուր արժեքը նկատելիորեն նվազում է:  

Միջազգային ֆակուլտետի դիպլոմի մասին

Շեֆիլդի համալսարանը տալիս է միանման դիպլոմներ` անկախ նրանից՝ ուսանողը սովորել է Մեծ Բրիտանիայում, թե Հունաստանում:  

CITY College` որակյալ բրիտանական կրթություն Միջերկրական ծովի ափին


Ուսանողների ժամանցը Սալոնիկում

Մշակութային տեսակետից այստեղ բազմաթիվ հնարավորություններ կան քաղաքն ուսումնասիրելու, թանգարաններ, թատրոններ, հին բնակավայրեր ու ցուցահանդեսներ այցելելու համար: Սոցիալական տեսանկյունից Սալոնիկը շատ աշխույժ քաղաք է՝ բազմաթիվ ռեստորաններով, սրճարաններով եւ հանգստի վայրերով:

Անվտանգության մասին

Միջազգային ֆակուլտետի միջազգային մարքեթինգի եւ ուսանողներին աշխատանքի տեղավորման գծով տնօրեն Գրեգորի Դիկայոսի խոսքով` Սալոնիկը շատ անվտանգ է երիտասարդների համար.“Այստեղ գրեթե չկան հանցագործություններ, այնպես որ հայաստանցի ծնողները կգնահատեն դա”: 

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW