×


“Club 12”-ը 12.12.12-ին նշել է 7-ամյակը :)

“Club 12”-ը 12.12.12-ին նշել է իր հիմնադրման 7-րդ ամյակը: Աբովյան 41ա հասցեում (Ազգային գրադարանի դիմաց) գտնվող այս ակումբում շաբաթվա բոլոր օրերը երաժշտական են, տարեդարձն էլ բացառություն չէր :). միմերը ներկա բոլոր կանանց վարդեր են բաժանել, երաժիշտները ջազ, բլյուզ կատարումներով են հանդես եկել, նաեւ վրացական, լատինո, հիփ-հոփ պարեր են պարել:

“Club 12”-ի 7-րդ տարեդարձի առիթով երեկույթի գեղեցիկ բացումը


“Club 12”-ում շաբաթվա բոլոր օրերին թեմատիկ երեկոներ են. երկուշաբթի բեմը տրամադրվում է արվեստագետներին` ներկայացումներ, կինոդիտումներ անցկացնելու համար, երեքշաբթին ռետրո ջազի օրն է, չորեքշաբթի ակումբային երաժշտության ներքո տեղի են ունենում թեմատիկ փարթիներ, ամեն հինգշաբթի արգենտինական տանգոյի, սալսայի, ռումբայի ու բաչատայի երեկույթներ են, ուրբաթ` ռոմանտիկ երեկո միայն մեծահասակների համար, շաբաթ` լատինոամերիկյան ռիթմեր, իսկ կիրակի` բրեյք դանս, հիփ-հոփ պարեր` “Մենամարտ հանուն հարգանքի” խորագրի ներքո:

“Club 12”-ի 7-րդ տարեդարձի մեծ տորթը` տանտիրոջ հյուրասիրությամբ


Ակումբի 7-րդ տարեդարձին շաբաթվա բոլոր օրերին հնչող երաժշտությունը, ինչպես նաեւ պարային շոու-ծրագիրը հատվածաբար ներկայացվել է հրավիրվածներին, որոնք մեծ մասամբ եղել են “Club 12”-ի հավատարիմ հաճախորդներն ու ընկերները:

Արվեստով լի երկուշաբթին CLUB12-ում


“Մայրաքաղաքի մյուս ակումբների համեմատ շատ շքեղ չէ, բայց  մթնոլորտն այնպիսին է, որ հաճախորդները թերությունները նկատելու փոխարեն վայելում են բարձրորակ երաժշտություն ու լավ սպասարկում: Մեր հիմնական այցելուները երաժշտասերներն են. այս յոթ տարվա ընթացքում ձեւավորվել է հիմնական հաճախորդների շարքը”, - BRAVO.am-ին պատմել է հիմնադիրներից Ալինա Մանուկյանը:

Զգուշացեք "CLUB12"- ի բարմեն Էրիկից :)


Ի դեպ, “Club 12”-ում միշտ դեկտեմբերի 12-ին են նշում ակումբի տարեդարձը, բայց տեղի փոքրության պատճառով ծննդյան երեկույթները շարունակվում են նաեւ դեկտեմբերի 13-ին:

"Club 12"-ում ուրբաթ օրերի կենսուրախ ու գեղեցկուհի կազմակերպիչը


Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Դիանա Բոստանջյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW