Արուսիկ Մկրտչյանը` դիջեյ Վակցինան, իր ծննդյան օրվա` դեկտեմբերի 27-ի առավոտն անցկացրել է որդու` Վիկտորի հետ, իսկ երեկոյան մտերիմներին հրավիրել երեկույթի: Հոբելյարը նախընտրում է ակումբային ծննդյան տոները եւ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ ընկերներին ու գործընկերներին հրավիրել էր “Կամի” ակումբ, որոնց կարող եք տեսնել BRAVO.am-ի ֆոտոշարքում:
ԴերՀովան եւ դիջեյ Վակցինան
Նա որպես 29-ամյակի խորհրդանիշ ընտրել էր իր կարմիր շրթներկի գույնը` փարթին անվանելով “Red Hot Chilly Party”. անպակաս էին կարմիր շրթունքներն ու կարմիր պղպեղները:).“Քանի որ վերջին տարիներին կարմիր շրթներկն իմ այցեքարտն է դարձել, բացի այդ միջոցառումներին ընկերուհիներս էլ հաճախ այս գույնի շրթներկ են օգտագործում, որոշեցի գրավիչ ու սեքսուալ թեմատիկա ընտրել: Ինձ համար ամենակարեւորն այն էր, որ հյուրերիս համար հետաքրքիր անցնի եւ առաջին հերթին իրենք հաճույք ստանան”, -ասել է Արուսիկը:
Վակցինայի եւ հյուրերի համար երաժիշտների նվագակցությամբ երգել են Արթուր Ալեքը եւ R.P.-ն, որից հետո ծաղրածուներ Լոլեկն ու Բոլեկը հումորային խաղեր են անցկացրել, իսկ հաղորդավար Նարեկ Քթոյանը հաղթողներին մրցանակներ է հանձնել.“Զարմացա, որ առանց ջուր խմելու մասնակիցները կարողացան 12-15 հատ չիլի պղպեղ ուտել: Իսկ հաջորդ մրցույթին 10 րոպեի ընթացքում աղջիկները պետք է կարմիր շրթներկի հետքեր թողեին տղաների դեմքին ու թեւերին, շատ ծիծաղելի էր, որ ակումբի տարածքում համբույրներ էին կորզում աղջիկներից”:
Լիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանը` Արուսիկի ծննդյան տարեդարձին
Արուսիկը ծննդյան հաջորդ օրը բացել է իր ստացած բազմաթիվ նվերները եւ կարդացել բարեմաղթանքները.“Զգացի, որ ընկերներս մտածված նվերներ էին բերել` ձեռագործ աքսեսուարներից մինչեւ օրիգինալ իրեր: Բացիկներն ու մաղթանքներն արդեն ամեն ինչ արժեն”: Նա առանձնացրել է նվեր ստացած ձին, որին անվանել է Բեթի.“Ձին, որ ապրում է ու կապրի Ուրցաձորում, նվեր եմ ստացել իմ սիրելի մարդուց: Նա գիտեր, որ բնություն շատ եմ սիրում, իսկ ավտոմեքենա վարելուց ֆոբիա ունեմ, քանի որ տարիներ առաջ ավտովթարի եմ ենթարկվել: Իհարկե, չեմ պատրաստվում ձիով Երեւանում շրջել, բայց կգնամ ու ազատ ժամանակ կքշեմ:)”:
DJ Vakcina-ն եւ Նաիրա Մովսիսյանը
Վակցինան այս օրերին նվագում է ամանորյա միջոցառումներին, իսկ տարեմուտի գիշերն այս անգամ բացառություն կանի եւ չի աշխատի.“Ինձ ինչքան հիշում եմ, աշխատել եմ, բայց քանի որ կյանքումս անձնական փոփոխություններ կան, բացի այդ գերհոգնած եմ, կփորձեմ մեկ շաբաթ հանգստանալ, այդպիսով 2015-ի Ամանորը կտարբերվի նախորդներից”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: