DJ Vakcina-ն, երգչուհիներ Նարինե Դովլաթյանն ու Լայանան, երգիչներ Էրիկ Կարապետյանն ու “Հայաստանի ձայնը” նախագծից հայտնի Այդին Դավուդին մասնակցում են լուսանկարչական նախագծի, որի նպատակն է հայտնիների միջոցով կոչ անել լավ վերաբերվել կենդանիներին եւ գնելու փոխարեն անտուն կենդանի որդեգրել։
Այդին Դավուդին մասնակցում է “Հայտնի մարդիկ հանուն անտուն կենդանիների” լուսանկարչական նախագծին
“Հայտնի մարդիկ հանուն անտուն կենդանիների” նախագծին արդեն իսկ միացել են նաեւ “The Beautified Project” ռոք-խումբը, երգիչներ Գուրգեն Դաբաղյանն ու Նարեկ Բավեյանը եւ երգչուհի Սոնա Շահգելդյանը:
Դիջեյ Vakcina-ն մասնակցում է “Հայտնի մարդիկ հանուն անտուն կենդանիների” լուսանկարչական նախագծին
DJ Vakcina-ն, որի անունն ասոցացվում է առողջ ապրելակերպի թեմայով ակցիաների հետ, BRAVO.am-ին ասել է, որ թափառող կենդանիների խնդիրն իրեն նույնպես շատ հուզում է.“Ինքս կենսաբան եմ ու մտահոգված եմ ինչպես մարդկանցով, այնպես էլ կենդանիներով ու, ընդհանուր առմամբ, բնությամբ: Մեծ ոգեւորվածությամբ մասնակցում եմ նախագծին` կոչ անելով ոչ միայն որդեգրել, այլեւ գթասրտորեն վարվել անտուն կենդանիների հետ ու սպանդի չենթարկել նրանց”:
Նարինե Դովլաթյանը մասնակցում է “Հայտնի մարդիկ հանուն անտուն կենդանիների” լուսանկարչական նախագծին
Նարինե Դովլաթյանի փոխանցմամբ` նույնպես մեծ հաճույքով է ընդունել ակցիային մասնակցելու առաջարկը.“Սա ոչ միայն կազմակերպիչների սրտի խոսքն է, այլեւ` իմ: Շատ եմ սիրում կենդանիներին, ժամանակին պահել եմ թութակ, շուն, բայց, ցավոք, նրանք սատկել են: Ներկա դրությամբ ինքս կենդանի չեմ պահում, քանի որ ծանր եմ տանում կորուստը, բայց կոչ եմ անում բոլորին մասնակցել այս նախագծին”:
Լայանան ամուսնու` Ռոլանդ Պողոսյանի եւ իրենց շնիկի հետ
“Հայտնի մարդիկ հանուն անտուն կենդանիների” լուսանկարչական նախագիծը շարունակվելու է շարունակվելու է առաջիկա տարվա ընթացքում, կազմակերպիչներն են կենդանիների պաշտպանության “Դինգո” թիմը, “Փրո Փոուզ” կենդանիների բարեկեցության բարեգործականը, “Ազդ” փրոդաքշնը, “ԹՈՒՄՈ Դիզայն” ստուդիան եւ “Հաֆ-Հաֆ” խանութների ցանցը:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նախագծի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: