Շվեդիայի Մալմյո քաղաքում րոպեներ առաջ ավարտվեց “Եվրատեսիլ 2013”-ի երկրորդ կիսաեզրափակիչը: Երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող “Dorians”-ը հաղթահարեց այս փուլը եւ հաղթանակի համար կպայքարի մայիսի 18-ին կայանալիք եզրափակչում:
Dorians-ը “Եվրատեսիլ 2013”-ի եզրափակչում է
Հայկական ռոք-խմբի հիանալի ելույթի կապակցությամբ միայն կարելի է BRAVO ասել: Գոռ Սուջյանը, Արման Փահլեւանյանը, Գագասը, Արման Ջալալյանը եւ Էդգար Սահակյանը մեծ վարպետությամբ, իրենց բնորոշ խարիզմայով ու առանց թերացումների ներկայացրին “Lonely Planet” երգը, որի երաժշտության հեղինակն է աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Թոնի Այոմին:
Dorians-ը "Եվրատեսիլ 2013"-ի եզրափակչում է
“Dorians” ռոք-խմբի հետ երկրորդ կիսաեզրափակչում ելույթ ունեցողներից եզրափակիչ են անցել նաեւ Հունգարիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Ֆինլանդիայի եւ Մալթայի ներկայացուցիչները:
Հաղթանակ ենք մաղթում հայերիս:):
BRAVO.am


×
11,627






