×


Epic Eye. Ծաղկաձորի ամենաէպիկ երաժշտական փառատոնի սպասվող անակնկալները

Երեք էպիկ օր, երաժշտության տարբեր ժանրեր, արվեստ, բնություն եւ լավ ժամանց. օգոստոսի 17-ից 19-ը Ծաղկաձորում կանցկացվի «Epic Eye» երաժշտության եւ արվեստի բացօթյա փառատոնը: Նախագծի նպատակն է միավորել հայ եւ արտասահմանցի լավագույն արտիստներին ու արվեստագետներին, նպաստել Հայաստանում փառատոնային մշակույթի եւ զբոսաշրջության զարգացմանը: Այդպիսով, մեր երկրում կստեղծվի մի հարթակ, որը հնարավորություն կտա յուրաքանչյուրին լսել էլենտրոնային եւ ռոք երաժշտության ամենալավ գործերը:

«Epic Eye» նախագծի տարբերանշանի հիմքում երրորդ աչքի գաղափարն է, այսինքն՝ կազմակերպիչները ցանկություն ունեն ստեղծել մի այնպիսի միջավայր, որտեղ մարդը կկտրվի իրականությունից, կբացվի նրա երրորդ աչքը, եւ նա ավելի ուժգին կզգա արվեստի ու երաժշտության էպիկ ուժը: Փառատոնի առաջին օրը կհնչի էլեկտրոնային երաժշտություն, երկրորդ օրը՝ ռոք, իսկ երրորդ օրը՝ ալտերնատիվ ռոք: Երեք օրերի ընթացքում հանդես կգան փառատոնային մեծ փորձ ունեցող հայկական ու արտասահմանյան հայտնի խմբեր: Չմոռանաք, որ «Epic Eye»-ը նաեւ արվեստի փառատոն է, եւ այստեղ դուք կտեսնեք ժամանակակից արվեստի գործեր ու տարբեր արտ դեկորացիաներ:


Նշենք, որ բացի երաժշտությունից ու արվեստից, շեշտը դրված է լինելու նաեւ լավ ժամանցի վրա: Գործելու է երեք բեմ, որոնցից գլխավորը լինելու է բավական մեծ՝ դեկորներով ու հետաքրքիր վիզուալ լուծումներով: Երկրորդ բեմը նախատեսված է լինելու ակուստիկ ելույթների համար, իսկ երրորդը՝ էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար: Փառատոնի հյուրերին սպասվում են նաեւ բազմաթիվ այլ անակնկալներ՝ սկսած էքստրեմալ հանգստից մինչեւ առավոտյան յոգա, բացօթյա վոլեյբոլ եւ ֆուտբոլ:

Ի դեպ, փառատոնային ընդհանուր տարածքը մոտ 7-8 հազար հեկտար է: Այստեղ լինելու է նաեւ երկու մեծ բար, տեղում կինոդիտումներ են իրականացվելու մեծ էկրանով, հյուրերը հնարավորություն են ունենալու օգտվել մեծ օլիմպիական լողավազանից: Տարածքում գործելու են սննդի կետեր տարբեր ճաշակի տեր մարդկանց համար՝ մսակերներից մինչեւ բուսակերներ: Ստեղծված կլինի նաեւ երկու վրանային գոտի, որոնցից մեկում մարդիկ գիշերելու են սեփական վրաններում, իսկ մյուսում՝ փառատոնի կողմից տրամադրված վրաններով:

«Epic Eye»-ի տոմսերի ձեռքբերման եւ այլ մանրամասների համար կարող եք մուտք գործել փառատոնի պաշտոնական կայքէջ՝ http://www.epiceyefestival.com/ կամ զանգահարել (011) 545556 հեռախոսահամարով:


Փառատոնի երաժշտական ծրագիրը ներկայացնում ենք ստորեւ.

Օգոստոսի 17
Ten Walls (Լիտվա)
Paji (Գերմանիա)
Tube & Berger (Գերմանիա)
Supacooks (Հայաստան)

Օգոստոսի 18
Poem (Հունաստան)
Vuur (Նիդերլանդներ)
Lady Heroine (Վրաստան)
Dogma (Հայաստան)
Վորդան Կարմիր (Հայաստան)
Lelocity (Հայաստան)

Օգոստոսի 19
Leprous (Նորվեգիա)
Pierre Edel (Ֆրանսիա)
Antimatter (Մեծ Բրիտանիա)
Unaesthetic (Հայաստան)
Nemra (Հայաստան)

Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ «Epic Eye»-ի





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին