×


“Kilian” արվեստաբույր օծանելիքների շնորհանդեսը “LaGalleria”-ում :)

Հրաշալի լուր ունենք օծանելիքի սիրահարների համար. Հյուսիսային պողոտա 3 հասցեում (Տերյան-Թումանյան խաչմերուկ) տեղակայված “ԼաԳալլերիա Վումն եւ Մեն” խանութ-սրահներում առաջին անգամ ներկայացված է “Kilian”-ը: Լյուքսային բուտիկների ցանցը, որը հանրահայտ օծանելիքի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, երեկ իր հաճախորդներին հրավիրել էր առաջինը գնահատելու ֆրանսիական էկո-լյուքս ապրանքանիշի բույրերը:

“Kilian” արվեստաբույր օծանելիքների շնորհանդեսը “LaGalleria”-ում


“Kilian”-ը ստեղծվել է Փարիզում` LVMH խմբի հիմնադրի թոռան` Կիլիան Հենեսիի կողմից, ինչի կապակցությամբ հյուրերը համտեսել են նաեւ “Hennessy XO” կոնյակ, անձամբ փորձել ներկայացված բույրերը, օգտվել համեղ հյուրասիրությունից, նաեւ ստացել “LaGalleria”-ի կողմից պատրաստված նվերներ:

Շնորհանդեսի առթիվ Երեւան էին ժամանել “Kilian”-ի ներկայացուցիչները` պարֆյումեր-ոճաբան Իլյա Վոլկովը եւ բրենդ-մենեջեր Եկատերինան: Իլյան հայուհիներին ողջունել է հայերենով, այնուհետեւ ներկայացրել բույրերի ստեղծման պատմությունն ու առանձնահատկությունները.“Վաղուց էինք ցանկանում Հայաստանում ներկայացնել մեր բրենդը, բայց փնտրում էինք արժանի ու վստահելի գործընկերոջ: Տեսնելով “LaGalleria”-ի աշխատաոճը` մեր համագործակցության սկիզբն արդեն խոստումնալից է: Ճանաչելով իմ հայ ընկերներին, կարող եմ ասել, որ հայերն արվեստասեր են, իսկ “Kilian”-ի բույրերը ստեղծվում են որպես արվեստի ստեղծագործություն եւ եզակի են այն հանգամանքով, որ պատրաստվում են միայն բնական թանկարժեք բաղադրիչներից: Այս բույրերը կարող են շատ հետաքրքիր զգացողություն առաջացնել”:

“Kilian” արվեստաբույր օծանելիքների շնորհանդեսը “LaGalleria”-ում


Շնորհանդեսի “dress code”-ն էր` առանց օծանելիքի, եւ արդյունքում, ողջ սրահում միախառնվել էին միայն “Kilian”-ի հաճելի բույրերը: Պարֆյումեր-ոճաբանը հավաքածուները ներկայացնելիս բույրերը ցողում էր օդում եւ հովհարով տարածում` հյուրերին առաջարկելով փակ աչքերով զգալ յուրահատուկ բաղադրիչներից կազմված բույրերը:

“Kilian” օծանելիքները ստեղծվել են Calice Becker, Alberto Morillas, Sidonie Lancesseur, Dorothee Piot եւ Fabrice Pellegrin եւ պարֆյումերային այլ վարպետների հետ համագործակցությամբ: Առաջին հավաքածուն թողարկվել է 2007 թվականին, ապրանքանիշն այժմ ունի ավելի քան 34 բույր:

“Kilian” արվեստաբույր օծանելիքների շնորհանդեսը “LaGalleria”-ում


Ինչպես նշել են բրենդի ներկայացուցիչները, հիմնադիր Կիլիան Հենեսին օծանելիքի աշխարհ մուտք է գործել ոչ թե գումար վաստակելու, այլ իր ձեռագրով արվեստ ստեղծելու համար` վստահ լինելով, որ ամենակարեւոր աքսեսուարն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար օծանելիքն է:

“Kilian”-ի սրվակները մինիմալիստական սեւ ու սպիտակ ոճով են, օծանելիքի հետ տրամադրվում է նաեւ լիմուզենյան կաղնուց պատրաստված տուփ, որը, որպես արվեստի գործ, հատուկ մշակվում է, 12 շերտ լաքապատվում, իսկ փակվում է գեղեցիկ բանալիով: Առ այսօր թողարկվել է չորս հավաքածու` “Սեւ գլուխգործոցներ”, “Արաբական գիշերներ”, “Ասիայի հեքիաթներ” եւ “Բարու եւ չարի այգում”: “LaGalleria” լյուքսային բուտիկների ցանցում այժմ առկա է 15-ից ավելի բույր, հուլիսին վաճառքում կլինեն նաեւ “Արաբական գիշերներ” հավաքածուի բույրերը:

“Kilian” արվեստաբույր օծանելիքների շնորհանդեսը “LaGalleria”-ում


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել lagalleria.am կամ հետեւել “LaGalleria”-ի “ֆեյսբուքյան” էջին:

Մաղթում ենք բուրավետ եւ հաճելի գնումներ:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW