Lazzaro-ն մասնագիտությամբ բժիշկ է, որն, ինչպես հայտնի է, բուժման մեթոդներից ընտրել է իրեն ամենահոգեհարազատը` երաժշտությունն, ու համագործակցում է հայ եւ այլազգի երգիչ-երգչուհիների հետ:): “Սիրուշոյի եւ Սակիս Ռուվասի “See”-ն արդեն լսել եք, ավարտել եմ նաեւ Անահիտ Սիմոնյանի նոր երգի հետ կապված աշխատանքները: Հիմա զբաղված եմ Էրիկի, Արմոյի եւ Զարուհի Բաբայանի երգերի գործիքավորմամբ”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:
Lazzaro-ն
Այս անունների շարքը երաժշտական պրոդյուսերը կշարունակեր, եթե չհնչեր մեր հաջորդ հարցը, թե արդյոք կան մարդիկ, որոնց հետ սկզբունքորեն դեմ կլինի աշխատել.“Եթե երգը, երաժշտությունը հավանեմ, կհամաձայնեմ: Ներկայում հայկական շոու-բիզնեսը, մեղմ ասած, լավ վիճակում չէ: Փորձում ենք լավ երաժշտություն մատուցել, ճաշակ թելադրել, բայց, ցավոք, 6/8-ը գերակշռում է”:
Lazzaro-ն բազմիցս համագործակցել է նաեւ Սոֆի Մխեյանի հետ
Lazzaro-ն տեղեկացրել է, որ ներկայում համագործակցում է նաեւ ռուսական էստրադայի երգչուհիներից մեկի հետ, որի անունը դեռեւս չի ցանկանում բացահայտել: Հետաքրքրվեցինք, այսքան զբաղված լինելով, կարողանում է արդյոք ժամանակ տրամադրել անձնական կյանքին.“Իհարկե: Անձնականը ո՛չ աշխատանքից, ո՛չ էլ մեկ այլ բանից չպիտի տուժի”:
Lazzaro-ն, Սոֆի Մխեյանը, Սերգեյ Սմբատյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ Արթուր Ալեքը
Ի դեպ, երաժշտական պրոդյուսերն իր “ֆեյսբուքյան” էջում օրերս փոխել է կարգավիճակը` նշելով, որ հարաբերությունների մեջ է.“Այ՛ո, հանդիպում եմ, այս պահին միայն կասեմ, որ նա Հայաստանից չէ: Առայժմ ոչինչ չեմ ուզում բարձրաձայնել: Դեռեւս նշանադրություն, ամուսնություն չեմ պլանավորում: Երբ գործը հասնի դրան, ուզում եմ ավանդական, բայց եւ ժամանակակից հարսանիք կազմակերպել: Աստված առաջ:)”:
Խոսակցության ավարտին հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու է ընտրել “Lazzaro” բեմական անունը.“Իրական անունս Ղազարոս է, իսկ Լազզարոն դրա իտալերեն թարգմանությունն է”:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Lazzaro-ի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: