×


PANDORA Disney. Ցույց տուր հեքիաթային հմայքդ

Այս սեզոնին PANDORA-ն ներկայացնում է PANDORA Disney զարդերի հավաքածուն: Միկի եւ Մինի Մաուսներով, ինչպես նաեւ Դիսնեյի այլ հերոսներով ոգեշնչված հավաքածուն իրականություն է դարձնում հեքիաթային աշխարհը եւ ոգեւորում կանանց իրականացնել իրենց երազանքները:


Այս աշնանը փորձեք նկատել ձեզ շրջապատող հեքիաթային մանրուքները՝ կրելով PANDORA Disney զարդերը: Նոր հավաքածուում ներկայացված են Disney փոքրիկ էլեմենտները՝ նախատեսված PANDORA մեդալիոնների համար, որոնք, ինչպես մյուս հավաքածուների փոքրիկ էլեմենտները, կարող եք արդեն ձեռք բերել առանձին-առանձին: Սա լրացուցիչ հնարավորություն կտա արտահայտելու ձեր ոճն ու անհատականությունը:

Բարձրորակ արծաթից Disney փոքրիկ էլեմենտները, շողշողուն Միկի եւ Մինի էլեմենտները, Միկիի եւ Մինիի համբույր էլեմենտն իրենց սեւ բյուրեղներով, թափանցիկ եւ կարմիր ցիրկոնե քարերով եւ ձեռակերտ կարմիր ու սեւ էմալով ձեր առօրյա տեսքին կախարդական փայլ կհաղորդեն:


Այս սեզոնի նորույթ է համարվում նաեւ բարձրորակ արծաքից PANDORA շողշողուն մեդալիոնը: Այս մեդալիոնի ցիրկոնից շրջանակն ու շափյուղա ապակին հատուկ ստեղծված են ձեր ոճային համադրությունները լավագույն կերպով ներկայացնելու համար:  Իր փոփոխվող շղթայի շնորհիվ այս մեդալիոնը կարող եք կրել երեք տարբեր երկարություններով: Կախարդանքը կարող եք տարածել նաեւ ձեր ձեռքերին՝ կրելով Միկիի եւ Մինիի նկարով չարմերը:

Disney հավաքածուի զարդերը սետղծված են բարձրորակ նյութերից՝ օգտագործելով արհեստագործության նորարարական մեթոդները: Այս հավաքածուի զարդերը կարող եք հեշտությամբ համադրել այլ PANDORA հավաքածուների հետ՝ ձեր տեսքին էլ ավելի հեքիաթային փայլ ավելացնելու համար:


Ցույց տվեք ձեր ներքին հմայքը եւ ամեն օրը դարձրեք կախարդական:
#DOMagic  #DOPANDORA
Գինը՝սկսած 10 500 դրամից
Հասցե՝ Դալմա Գարդեն Մոլ, Ծիծեռնակաբերդի խճ.3
Երեւան Մոլ, Արշակունյաց 34
Հեռ. ՝ +374 11 500 499
          +374 11 500 411

PANDORA-ն հայտնի է ամբողջ աշխարհում որպես բարձրորակ նյութերից, ձեռակերտ եւ միեւնույն ժամանակ մատչելի զարդեր արտադրող ապրանքանիշ: PANDORA  ոճային զարդերը միտված են աշխարհի կանանց պարգեւել լավագույն հիշողությունները պահպանելու հնարավորություն՝  յուրաքանչյուր առիթի կամ կյանքի երջանիկ ակնթարթներին համապատասխան զարդեր արտադրելով: PANDORA զարդերը ներկայացված են աշխարհի ավելի քան 100 երկրներում եւ 8100 վաճառակետերում՝ ներառյալ 2100 ֆիրմային խանութները:

PANDORA-ն հիմնադրվել է 1982թ.-ին՝ Կոպենհագենում, Դանիա, եւ հիմնադրման օրվանից առ այսօր ունի ավելի քան 21 500 աշխատակից, որոնցից մոտավորապես 12 400-ը՝ Թայլանդում, որտեղ էլ արտադրվում են զարդերը: PANDORA-ն ներկայացված է NASDAQ Կոպենհագենում: 2016թ-ին PANDORA-ի ընդհանուր եկամուտը կազմել է 2.7 միլիարդ եվրո: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.pandoragroup.com կամ ոգեշնչվեք www.pandora.net կայքում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին