Ինչպես հայտնի է, տղամարդկանց սիրելի “Playboy” ամսագիրը ռեդիզայնից հետո նախատեսում է այլեւս չհրապարակել ամբողջովին մերկ կանանց լուսանկարներ: Սակայն մինչ այդ լույս կտեսնի նախկին ձեւաչափով եւս մեկ համար, որի շապիկը զարդարում է Պամելա Անդերսոնը:
Պամելա Անդերսոնը
Ֆոտոշարքի հեղինակն Էլեն ֆոն Ունվերթն է: 48-ամյա մոդելը մեկնաբանել է լուսանկարները.“Ինձ զանգահարեցին Հյու Հեֆների ներկայացուցիչներն ու ասացին, որ բացի ինձնից, ոչ ոքի չեն տեսնում որպես “Playboy” ամսագրի հին ձեւաչափով վերջին համարի հերոսուհի: Շատ զարմացա, հետո մտածեցի, որ գուցե հետաքրքիր ստացվի”:
Պամելա Անդերսոնը
Հիշեցնենք, Պամելան լուսանկարվել է ամսագրի 14 շապիկների համար: Առաջին անգամ մոդելը “Playboy”-ի համար մերկացել է 22 տարեկանում` 1989 թվականին:
BRAVO.am
Լուսանկարները`“Playboy” ամսագրի


×
4,446






