×


R.P.“Ուզում եմ առաջին ձայնասկավառակս թողարկելուց հետո մայրանալ”

R.P.-ն շուտով կթողարկի իր առաջին ձայնասկավառակը, որում ներառված են գուսանական եւ ժողովրդական երգեր: Երգչուհին նախատեսում է տեսահոլովակ նկարահանել “Զեփյուռի նման” երգի հիման վրա, իսկ նոր աշխատանքների շնորհանդեսին կնշվի նաեւ “Hayway” ջազ բենդի 5-ամյակը:

R.P.-ն


Խմբի մեներգչուհին, ամուսինը` թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանը, եւ մյուս անդամները հաճախ ելույթ են ունենում Արցախում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում.“Այս տարիների ընթացքում բավական մեծ լսարան ենք ձեռք բերել: Համերգներին երբեմն երգում եմ ժողովրդական գործեր, որոնք հանդիսատեսի կողմից դրական արձագանքի են արժանանում: Հաճախ հարցնում են, թե ինչպես կարող են ձեռք բերել ժողովրդական երգերի իմ կատարումները, ես էլ որոշեցի դրանք ընդգրկել մեկ սկավառակում, մանավանդ ԴերՀովայի հետ վաղուց այդ գաղափարն ունեինք: Գործիքավորումների վրա շատ մանրակրկիտ աշխատանք է տարվում, հին մշակումները թարմացնում ենք, բայց չենք փոխում”:

“Hayway” խմբի երգացանկում գերակշռում են ջազ, բլյուզ, դիսկո, լատինո ոճերի գործեր.“Իհարկե, ջազի լավագույն կատարողները սեւամորթներն են. մենք չենք կարող վարպետների նման երգել:): Փոխարենը կարող ենք քարոզել մեր ժողովրդական ու գուսանական երգերը: Ամուսինս էլ ասում է, որ ավելի շատ սիրում է ժողովրդական երգող Արփիին:)”:

“Hayway”-ը ջազ-խումբը` Քաթարում


R.P.-ն BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Երեւանում խումբը հրավերների պակաս չունի: Նա հերքում է այն տեսակետը, թե ամենապահանջված երաժշտությունը ռաբիսն է.“Հիմա շատ ավելի հաճախ ենք կորպորատիվ միջոցառումներին ելույթ ունենալու առաջարկներ ստանում: Նույնիսկ ռեստորանային երգեր սիրող մարդիկ հոգնում են, նորություն են փնտրում, մենք այլընտրանք ենք ներկայացնում”:

Նախորդ տարի Քաթարում մի քանի ամիս ելույթ ունենալուց հետո “Hayway”-ը կրկին ստացել է հրավերներ, սակայն, ինչպես պատմել է Արփին, ֆինանսական ընդհանուր հայտարարի չեն եկել եւ չեն մեկնել` նախընտրելով աշխատել Հայաստանում.“Պատկերացրեք, այստեղ էլ կարողանում ենք վաստակել, տարբերությունը շատ մեծ չէ: Եթե մեկնեինք, սկավառակի թողարկումը կրկին կհետաձգվեր, իսկ հիմա ինձ համար դա է առաջնային”:

R.P.-ն` ամուսնու հետ


Արփիի խոսքով` առաջին սկավառակից հետո մեծ ցանկություն ունի օրորոցային երգերի հավաքածու ունենալ.“Այնքան սիրուն ստեղծագործություններ ունենք, որ ուզում եմ ակապելա ձայնագրվել. այդպիսի սկավառակ դեռ չի թողարկվել: Եղբորս երեխայի համար մեկ անգամ երգեցի “Արի, իմ սոխակ”-ը, մինչ ավարտելս քնեց: Ժամանակից առաջ չընկնեմ, բայց միգուցե օրորոցային երգերի վրա աշխատելիս արդեն մայր լինեմ եւ լիովին զգամ: Նվիրվող եմ, եթե բալիկս ծնվի, աշխատանքս մի կողմ կթողնեմ, այդ պատճառով ուզում եմ առաջին սկավառակս թողարկելուց հետո լույս աշխարհ բերել մեր առաջնեկին”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է R.P.-ին 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW