×


Rippi-ին Ղրիմում ամուսնության առաջարկ են արել :)

Rippi-ն այս օրերին Մոսկվայում է եւ, ինչպես տեղեկացրել է BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում, դեռ երկար կմնա այնտեղ:): Ռուսաստանի մայրաքաղաքում նա շարունակում է զբաղվել երգարվեստով` աշխատանքային հարցերում ստանալով պրոդյուսեր Հայկ Հարությունյանի աջակցությունը:

Rippi-ն


“Այստեղ ամեն ինչ շատ արագ է կատարվում, այնքա՜ն անելիք ունեմ: Շուտով նոր գործեր կներկայացնեմ”,-ասել է երգչուհին` հավելելով, որ ֆոտոշարքերում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ է ստանում, նկարահանումներից մեկն էլ վերջերս իրականացրել են Ղրիմում:

Rippi-ն


Լուսանկարների հեղինակը Դմիտրիուս Յակովլեւն է, ում առաջարկով Rippi-ն ֆոտոխցիկի առջեւ կանգնել է առանց դիմահարդարման:).“Երբ առաջին անգամ հանդիպեցինք, առանց շպարի էի: Նա այնքան երկար նայեց դեմքիս, որ նույնիսկ պրոդյուսերս անհանգստացավ (ծիծաղում է-հեղ.): Սիրով ընդունեցի համագործակցության առաջարկը: Նրա աշխատանքները հրապարակվել են “Vogue” եւ հայտնի այլ ամսագրերում”:

Rippi-ն


Երգչուհին պատմել է, որ երեք ժամ տեւած լուսանկարահանումից հետո Դմիտրիուսն իրեն առաջարկել է ամուսնանալ իր հետ եւ մնալ Ղրիմում:):

Նախորդ տարեվերջին Երեւանում Rippi-ն նկարահանվել է BRAVO.am-ի ֆոտոշարքում, որը կարող եք դիտել այստեղ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դմիտրիուս Յակովլեւի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW