×


Rippi-ն ճամփորդել է իր “սիրած մարդու” հետ :)

Rippi-ի մուտքն ամառ սկանդալային էր, իսկ ընթացքը, ինչպես երգչուհին է BRAVO.am-ի հետ զրույցում ասել, եղել է սիրով լի. “Այս երեք ամիսն ինձ համար նշանավորվել է շատ կարեւոր իրադարձություններով, որոնց մասին դեռեւս նախընտրում եմ լռել: Լավ ամառ էր, որը երկար կհիշեմ”:

Rippi-ն ընտրյալի` Կարենի հետ


Նա մեկնել է Իտալիա` հանգիստ վայելելու, բայց պարզվում է` չի հաջողվել:). “Գրեթե չստացվեց, իսկ պատճառը գործնական հանդիպումներն էին: Հետո նաեւ Վրաստանում ենք եղել”: 

Հետաքրքրվեցինք, թե ինչու է Rippi-ն հոգնակիով խոսում եւ ում հետ է մեկնել արտերկիր.“Իմ սիրած մարդու. իրար հետ ենք ճամփորդել, եւ գործնական հանդիպումներ ունեցել է նաեւ ինքը: Միայն այսքանը կպատմեմ, որովհետեւ մեզ համար մեր հարաբերությունները թանկ են եւ չենք ուզում շատ բաներ հայտարարել”:

Rippi-ն


BRAVO.am-ի` սիրելիին ներկայացնելու առաջարկին երգչուհին հետեւյալ պատասխանն է տվել. “Անունը Կարեն է: Նա շոու-բիզնեսի հետ բացարձակ կապ չունի, բայց օգնում է ինձ ու շատ է ուզում, որ կարիերաս անպայման շարունակեմ դրսում: Նույնիսկ չեմ էլ հիշում` երբ ենք գտել իրար, կարծես երկար ժամանակ է` ճանաչում ենք միմյանց, բայց ծանոթացել ենք մի քանի ամիս առաջ: Մինչ այդ ճանաչել եմ իրեն, միայն թե` հեռվից :)”:

Rippi-ի խոսքերով` հարաբերությունները օրինականացնելու մասին խոսելը դեռ վաղ է, բայց “նման պլաններ ունեն”: Ի դեպ, նա տեղեկացրել է, որ պատրաստվում է սիրելիի հետ կրկին մեկնել Եվրոպա. “Երեւի մոտ մեկ ու կես ամսից կմեկնենք. Կարենն այնտեղ անավարտ գործեր ունի, Վրաստանում եւս գործեր ունենք, իսկ հետագայում արդեն նախատեսում ենք գնալ Միացյալ Նահանգներ”:

Rippi-ն սիրելիի` Կարենի հետ եւ Էրիկը Նազենի Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձին


Երգչուհին ասել է` եթե հասցնի, մինչ մեկնելը նոր տեսահոլովակ կներկայացնի երկրպագուներին. “Ռեժիսոր Սերժ Գաբյանի հետ հետաքրքիր մտքեր ունենք, դեռ որոշում ենք”: 

Rippi-ն կշարունակի հանդես գալ “Կարգին սերիալ”-ում. “Օրերս սցենարն էի կարդում, շատ սիրված նոր կերպարներ են հայտնվելու, իսկ իմ կերպարն էլի նույնն է մնալու. միշտ բողոքում եմ` ասելով` ինչու է Մոնիկան այդքան վատը:)”:

Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Rippi-ի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW