×


Rippi.“Թեեւ առաջին փորձս էր, պատկերացրեք` վատ չստացվեց:)”

Այն, որ Rippi-ն այս շրջանում բնակվում եւ գործունեություն է ծավալում Մոսկվայում, BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է:  Երգչուհին Ռուսաստանի մայրաքաղաքում բացի ելույթներ ունենալուց, խոհարարությամբ է զբաղվում. համենայն դեպս, այդ մասին էին հուշում նրա “ֆեյսբուքյան” գրառումները:):

Rippi-ն


Պարզվում է` Rippi-ն հյուրընկալվել է հայ-ռուսական “TV Arm Ru” հեռուստաալիքով հեռարձակվող խոհարարական հաղորդմանը, որի շրջանակում պատրաստել է խաշլամա.“Թեեւ առաջին փորձս էր, պատկերացրեք` վատ չստացվեց”, - մեզ հետ զրույցում նշել է նա` խոստովանելով, որ խոհանոցում հիմնականում լինում է սնվելու նպատակով.“Բայց երբեմն աղցաններ եմ պատրաստում”: 

Rippi-ն` խոհարարական հաղորդման հյուր


Rippi-ն չժխտեց, որ խոհանոցում ձախողումներ էլ է ունեցել.“Իմ պատրաստած թխվածքները երբեմն ոչ ոք չէր փորձում. վախենում էին:)”:

Նա  դժվարանում է առանձնացնել սիրելի ուտեստը, որովհետեւ այդ հարցում փոփոխական է.“Նախընտրում եմ ֆրանսիական, իտալական, իսպանական խոհանոց եւ որ ամենակարեւորն է` առողջ սնունդ”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Rippi-ի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW