×


Rippi. Չարաճճի աղջի՞կ, թե՞ սեքսուալ կին

Rippi-ն շուրջ մեկ տարի Մոսկվայում բնակվելուց հետո վերադարձել է Երեւան: BRAVO.am-ը կերպարանափոխվելու սիրահար երգչուհուն բազմիցս լուսանկարել է ձիարշավարանում, լողավազանում եւ այլ վայրերում, իսկ այս անգամ ֆոտոշարքն իրականացրել ենք մեր ստուդիայում: Նա ֆոտոխցիկի առջեւ տարերքի մեջ էր, ինչին հաջորդել է անկեղծ զրույցը:

Rippi-ն


Չարաճճի եւ անմեղ աղջկա կերպարում երբեւէ չէի լուսանկարվել, իսկ երկրորդը հասուն ու խորհրդավոր կնոջ ոճ է: Առ այսօր իմ բեմական զգեստներով եւ դիմահարդարմամբ ինքս եմ զբաղվում: Այս հակադիր կերպարները, որոնք ներկայացնում եմ, իմ մեջ կան. շատ փոփոխական եմ, մեկ օրվա ընթացքում այնքան տարբեր հույզեր եմ ունենում:

Կյանքումս փոփոխություն մտցնելու համար էլ մեկնեցի Ռուսաստան: Մոսկվայում մասնակցում էի քասթինգների եւ նկարահանվում ռուսական ֆիլմերի փոքրիկ դրվագներում, իսկ որպես գլխավոր հերոսուհի նկարվել եմ երգիչ Music Հայկի եւ դիջեյ Դովլաթի տեսահոլովակում, որի պրեմիերան կլինի ամռան ընթացքում: Ի դեպ, Հայկի հետ զուգերգի պլաններ ունենք, բայց երգը դեռ չենք ընտրել: Նպատակ ունեմ ե՛ւ դերասանության, ե՛ւ երգի ոլորտում զուգահեռ աշխատել:

Rippi-ն


Մոսկվա տեղափոխվելու հիմնական նպատակս ռուսական շոու-բիզնես մուտք գործելն էր: Մեծ մասամբ մասնակցում էի “R’n’B” երեկույթների` երգելով հայտնի հիթեր: Հայ ծանոթներս ինձ շատ էին օգնում` կազմակերպիչներին առաջարկելով, որ ես էլ մասնակցեմ: Մինչ մեկնելս մտածում էի, թե ռուսները շատ ձեւավոր են, բայց հակառակ պատկերն է` անմիջական ու պրոֆեսիոնալ են: Իհարկե, նկատել եմ, որ որոշ ռուսներ այլազգիներին ուղղակի չեն սիրում, բայց հետաքրքիրն այն է` չէին հասկանում, թե ինչ ազգի ներկայացուցիչ եմ: Քանի որ լեզվի եւ ակցենտի խնդիր չունեմ, միշտ հարցնում էին, թե որտեղից եմ: 

Այնտեղ բնակվում էի բարեկամուհուս ընտանիքի հետ: Չեմ պատկերացրել, որ երբեւէ ուրիշ ընտանիքի հետ կապրեմ, բայց ինձ լավ էի զգում: Ակտիվ քաղաքում ակտիվ կյանքով էի ապրում, հարմարվել էի ու չէի հոգնում այդ արագ ռիթմից:

Rippi-ն


Թե ինչ խնդիր լուծելու համար է Rippi-ն վերադարձել Երեւան, ամենից շատ ում էր կարոտել եւ, իհարկե, ֆոտոշարքի երկրորդ հատվածը կներկայացնենք առաջիկայում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Աքսեսուարները տրամադրել է Art-Artstudio-ն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW