×


Rippi.«Ամեն ինչ բնական ու չմտածված էր»

Ռիփփին ծաղիկների «գրկում» է հայտնվել, իսկ «գրկախառությունը» ֆիքսել է Վահե Ստեպը, ով արդեն 3-րդ անգամ է համագործակցում դերասանուհու հետ։ Գարնանային ֆոտոշարքի առիթը ծաղկած բնությունն է.«Լուսանկարչի առաջարկով Երեւանում շրջեցինք, գեղեցիկ ծաղիկների ու ծառերի ֆոնին ինձ լուսանկարեց, ընթացքում էլ անտուն կենդանիներին կերակրեցինք։): Հատուկ կերպարներ չէի ընտրել. ամեն ինչ բնական ու չմտածված էր»,-պատմել է նա՝ նշելով, որ պատրաստվում են մեծածավալ նոր ֆոտոշարք իրականացնել։

Ռիփփին


BRAVO.am-ի հարցին, թե ովքեր են առաջինը գնահատում իր նոր լուսանկարները, ում տեսակետն է կարեւորում, պատասխանել է.«Մի քանի հոգի կան, որոնց կարծիքը միշտ հարցնում եմ. մեկն իմ պրոդյուսերն է, ում իմացությամբ եմ ներկայացնում իմ յուրաքանչյուր նոր աշխատանք»։

«Դոմինո»-ի դերասանուհին կատարում է նաեւ 4-րդ եթերաշրջանի սաունդթրեքը. «Սիթքոմի պրոդյուսերը որոշեց, որ Էրիկի երգը ես պետք է կատարեմ ռեփային մոտեցմամբ։ Փոփոխության վերաբերյալ կարծիքները տարբեր են. ես ու Էրիկը շատ տարբեր վոկալներ ունենք: Էրիկի կատարումը ես շատ էի հավանում, նրան էլ որպես մարդ հավանում եմ։ Այժմ այս եթերաշրջանի վերջին սերիաներում ենք նկարվում եւ պատրաստվում ենք 5-րդ սեզոնին, որը եթերում կլինի աշնանը»։

Ռիփփին


Երգչուհին նաեւ հայտնել է, որ առաջիկայում նոր երգի տեսահոլովակ կներկայացնի, իսկ նախքան պրեմիերան համերգային նոր ելույթներ չի պլանավորում։

BRAVO.am
Լուսանկարները` Վահե Ստեպի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW