Եղանակային անբարենպաստ պայմաններն անգամ չխանգարեցին Varda-ին իրականացնել իր առաքելությունը: Փոլ-դենսի աշխարհի չեմպիոնը հանգստյան օրերին Մոսկվայից Երեւան էր ժամանել` մասնակցելու բարեգործական համերգի: Նա «Հավանա» ռեստորանային համալիրի բացօթյա սրահում հավաքված հյուրերի առջեւ հանդես է եկել իր հայտնի շոուով:
Varda-ի երեւանյան համերգին
Պարուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ համերգի տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է առողջական խնդիրներ ունեցող երկու երեխայի բուժմանը, որոնցից մեկը` Գավառի, իսկ մյուսը` Երեւանի «Մարի Իզմիրլյան» մանկատան սան է:
Varda-ի երեւանյան համերգին
«Նախորդ անգամ, երբ այստեղ էի, համերգիս կազմակերպիչներից Արայիկ Գաբաջյանը պատմեց մանկատանը գտնվող երեխաների մասին եւ առաջարկեց համատեղ բարեգործական նախաձեռնությամբ հանդես գալ: Ցավոք, այդ շրջանում ժամանակս չբավականացրեց, բայց մեր զրույցից հետո նրա ասածները ոչ մի պահ մտքիցս դուրս չէին գալիս: Կարճ ժամանակ անց սկսեցի պատրաստվել համերգին: Այժմ շատ ոգեւորված եմ: Անսահման երջանիկ եմ՝ իմանալով, որ օգնում եմ կարիքավոր փոքրիկներին»:
Վարդան հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին կոչ է անում հետեւել իր օրինակին. «Հուսով եմ՝ օրինակս վարակիչ կլինի: Եթե ամեն մեկս կարողանանք գոնե մի քանի երեխայի հոգս հոգալ, կարիքավոր փոքրիկների թիվը կնվազի»:
Varda-ի երեւանյան համերգին
Երեկոյի ավարտին նա անակնկալ է մատուցել ներկաներին` աճուրդի հանելով իր մոդելավորած հավաքածուի լողազգեստներից: Ինչպես նշել են կազմակերպիչները, այս գումարով էլ մանկատան փոքրիկների համար տակդիրներ կգնեն:
Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: