×


«Արեգս կաթողիկոս է դառնալու:)». Հայկ Պետրոսյանի որդու 1-ամյակի լուսանկարները

Հայկ Պետրոսյանի կրտսեր որդին արդեն մեկ տարեկան է: Ծնողներն այդ առիթով գունեղ խնջույք են կազմակերպել, որի մանրամասներն ու լուսանկարները տրամադրել են BRAVO.am-ին:

«Այս մեկ տարվա ընթացքում մեր կյանքում շատ բան փոխվեց, սկսեցինք ավելի լավ գիտակցել ծնող լինելու հաճելի առաքելությունը: Արեգը մեր կյանք նոր գույներ բերեց: Մեր ընտանիքն էլ ավելի երջանիկ դարձավ, տունը նոր խինդով լցվեց»,- ասել է դերասանը:

Արեգի մեկամյակին


Մեկամյակի խնջույքի նախապատրաստական աշխատանքներով ամուսիններն են զբաղվել.«Հիանալի օր անցկացրինք, հյուրերը շատ հարազատ մարդիկ էին, ովքեր մեզ հետ հավասար ուրախացան ու քեֆ արեցին: Ուրախ օրվա համար շնորհակալ եմ նաեւ մեր լավ ընկերներին, ովքեր ամեն հարցում օգնեցին մեզ»,- նշել է Հայկը:

Նույն օրը ծնողները կազամակերպել են նաեւ տղայի ատամհատիկի արարողությունը. «Ըստ նախնական ընտրության՝ Արեգս կաթողիկոս է դառնալու:)»:

Հայկ Պետրոսյանի որդիները


Պետական կամերային թատրոնի դերասանը, խոսելով ստեղծագործական նորությունների մասին, ասել է, որ աշխատանքային բուռն շրջանում է:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հայկ Պետրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW