×


«Արել եմ վատագույնը:)». դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանն այսօր ամուսնանում է

Այսօր երիտասարդ դերասաններ Ռուզաննա Մանուչարյանի եւ Վահան Միրաքյանի պսակադրությունն է: Հարսանիքին ընդառաջ Ռուզաննան ընկերուհիների հետ նախահարսանեկան ֆոտոշարք է իրականացրել: Նա լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին, նաեւ պատմել հարսանիքին նախորդող խնջույքի մասին:

Լուսանկարահանումը շուրջ երկու ժամ է տեւել, բայց դրական մթնոլորտում ոչ ոք չի հոգնել.«Հագուստները եւ դրանց գույները ես եմ որոշել: Ընթացքում երաժշտություն էինք միացրել, երգելով ու պարելով նկարվեցինք: Ընկերուհուս փոքրիկը նույնպես մասնակցում էր, մեզ հետ հավասար ուրախացավ»,-նշել է Ռուզաննան:

Ռուզաննա Մանուչարյանը


Հետո աղջիկները հավաքվել են երեւանյան ժամանցի վայրերից մեկում.«Հիանալի ժամանակ անցկացրինք: Ներկա էին նաեւ իմ ու Մարիամ Ալեքսանյանի մայրիկները: Թեմատիկ քողերով էինք, տորթով նշեցինք»:

Ռուզաննա Մանուչարյանն՝ ընկերուհիների հետ


Ինչպես բոլոր հարսիկները, Ռուզաննան եւս շատ լարված է.«Արել եմ վատագույնը՝ պատկերացրել եմ, թե ինչպես է անցնելու հարսանիքս: Չեմ ցանկանում, որ պատկերացրածիցս ինչ-որ բան այլ կերպ ընթանա: Ընկերներս երեկվանից անընդհատ զանգում են, գրում են: Բոլորն ուզում են օգնել, որ լարվածությունս թուլանա: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կանցի»,- եզրափակել է նա:

Տեքստը` Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները`Նարեկ Արշակյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին