×


«Գրիշան հատուկ օրերի չի սպասում ինձ նվերներ գնելու համար». Շողեր Թովմասյանի 27-ամյակը Սոչիում

Օգոստոսի 15-ը տոնական էր Շողեր Թովմասյանի համար: Նա նշել է 27-ամյակը: Այս օրերին դերասանուհին ընտանիքի հետ Սոչիում է, որտեղից էլ ծննդյան տոնի մանրամասները պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Շատ լավ օր անցկացրինք՝ հագեցած եւ ուրախ: Իմ բոլոր տարեդարձերն էլ ուրախ են անցնում. ես տխրելու կամ թախծոտ լինելու պատճառ չունեմ, հատկապես, երբ կողքիս իմ սիրելի մարդիկ են: Չեմ կենտրոնանում մեծանալու վրա, փորձում եմ հնարավորինս վայելել ամեն մի տարին»,- ասել է Շողերը:

Շողեր Թովմասյանը


Նա նշել է, որ կարծես ավանդույթ է դարձել արտերկրում տոնելը.«Շատ դեպքեր են եղել, որ ծննդյանս օրը տարբեր երկրներում ենք անցկացրել, բայց ամենատպավորիչ ու հիշարժան տարեդարձս 2007 թվականին էր, երբ օրեր առաջ մայրացել էի: Այդ օրը զգացողություններս շատ ուրիշ էին»:

Խոսելով նվերներից՝ դերասանուհին ասել է.«Քանի որ արտերկրում եմ, նվերներ էլ շատ չեմ ստացել: Հուսով եմ՝ Հայաստան գալուց հետո կշատանան:): Գրիշան առհասարակ հատուկ օրերի չի սպասում ինձ նվերներ գնելու համար, նա հաճախ է հաճելի անակնկալներ մատուցում»:

Ամուսիններն այս տարի հասցրել են տարբեր երկրներում լինել.«Տարեսկզբից շատ ենք ճանապարհորդել, Սոչի գալն էլ պատահական եղավ. այստեղ ապրող մտերիմներ ունենք, ցանկացանք նրանց տեսակցել ու զուգահեռ մեկ անգամ եւս հանգստանալ:): Ճիշտ է՝ երեխայի հետ լիարժեք հանգստանալը մի փոքր բարդ է, բայց մենք փորձում ենք նրան ամեն տեղ մեզ հետ տանել»,-եզրափակել է Շողերը:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Շողեր Թովմասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport