×


«Երկիրը դեռ չեմ բարձրաձայնի». Անի Լուպեի նոր ֆոտոշարքն ու տարեմուտի ծրագրերը

Անի Լուպեն 2020 թվականը դիմավորելու է արտերկրում: Կամերային թատրոնի դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել նոր ֆոտոշարքը՝ խոսելով տոնական տրամադրության եւ մեծ ցանկության մասին:

«Երեւանյան ակումբներից մեկի համար նկարահանում էինք իրականացնում, ու քանի որ լուսանկարվել շատ եմ սիրում, որոշեցինք իմ մասն առանձին ֆոտոշարքի վերածել: Լուսանկարների հեղինակներն իմ լավ ընկերներն են՝ դերասան Հայկ Պետրոսյանն ու կինը՝ Անի Պողոսյանը: Աշխատանքը շատ լավ մթնոլորտում է անցել, արդյունք էլ ավելի լավն է:)»,- նշել է Անին:

Անի Լուպեն


Անցնող տարին նա բարեհաջող է համարում.«Յուրաքանչյուր տարին իր դրական եւ բացասական կողմերն է ունեցել: 2019-ը աշխատանքային վերելքների տարի էր, անձնականում էլ ամեն ինչ շատ լավ էր: Վստահ եմ՝ եկող տարին էլ հրաշքներով լի է լինելու: Ցանկանում եմ, որ մկնիկի տարում բոլոր հիվանդներն ապաքինվեն»:

Անին անհամբերությամբ է սպասում տարեմուտին.«Նոր տարին արտերկրում եմ դիմավորելու, բայց թե որ երկրում, դեռ չեմ ուզում բարձրաձայնել:): Հրաշքների գոյությանն ու իրականացմանը հավատում եմ, դրա համար Ձմեռ պապին նամակ եմ գրելու:)»:

Անի Լուպեն


Տոնական սեղանի պատրաստություններին նա չի հասցնում մասնակցել.«Ինձ ոչ մի գործ բաժին չի հասնում, ամենը մայրս ու հարսս՝ Լիլիթն են անում, ես էլ վայելում եմ:)»,- եզրափակել է նա:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ «Portfolio Photoroom»-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW