×


«Ինձ կրքոտ կին չեմ համարում». Հռիփսիմե Սարգսյան

Հռիփսիմե Սարգսյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Շիրազի Վարդը» սերիալում, նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին: Շողերի կերպարում հանդես եկող դերասանուհու հետ զրուցել ենք խնամված արտաքինի, սեփական ոճով զբաղվելու եւ իրեն Երկարագուլպա Պեպիին նմանեցնելու մասին:

Լուսանկարների հեղինակն Ավանեսյանն է.«Նրա հետ շատ եմ աշխատել: Մեր համագործակցությունը տարիների փորձ ունի եւ դեռ կշարունակվի: Երբեմնի մարդաշատ փողոցներն այս օրերին ազատ են, որոշեցինք առիթը բաց չթողնել: Իմ կերպարով ինքս եմ զբաղվել, ոճաբանների օգնությանը չեմ դիմել, ըստ իս՝ նրանք սահմանափակում են կնոջ իրավուքները: Կատակը մի կողմ՝ ստեղծագործ մարդ եմ, սիրում եմ ինքնուրույն պատկերացնել ու ստանալ կերպարը»,- պատմել է նա:

Հռիփսիմե Սարգսյանը


Խոսելով իր ոճի մասին՝ Հռիփսիմեն ասել է.«Հարմարվել եմ անհարմար հագուստին՝ կարճ զգեստներին, բարձրակրունկներին, գրիմն ու դիմահարդարումն էլ անբաժան են ինձնից: Դրսում ինձ տեսնողները չեն էլ պատկերացնում, որ տանը Երկարագուլպա Պեպին եմ (ծիծաղում է,-հեղ.): Այդպես են հարազատներս մանկուց դիմում ինձ: Ճիշտն ասած՝ ինձ կրքոտ կին չեմ համարում: Խնամված լինելը պարտադիր է. կարելի է ունենալ քիչ հագուստ, թեթեւ շպար, բայց պարտադիր լինել խնամված՝ մաքուր մաշկով, փայլուն մազերով ու գեղեցիկ եղունգներով»:

Շատ է ուրախանում, որ հետաքրքրվում են իրենով.«Կարծում եմ՝ ֆոտոշարքը ստացված է: Կփորձեմ ավելի ու ավելի կատարելագործվել եւ ոգեշնչել լսարանիս, որի  հիմնական մասն աղջիկներ են: Կփորձեմ օգնել նրանց լինել գեղեցիկ, զգացմունքային, ազատ ու լեցուն անհատականություններ»:

Նա չկարողացավ վերհիշել իր առաջին լուսանկարահանումը.«Չեմ մտաբերում. հավի հիշողություն ունեմ: Լուսանկարվել շատ եմ սիրում, բայց օրեր են լինում, որ ուզում եմ նկարվելու անուն չլսել, մտնում եմ կախարդական վերմակիս տակ, անհետանում աշխարհից»:

Հռիփսիմե Սարգսյանը


Խոսել ենք նաեւ համավարակի պատճառով փոխված առօրյայից. «Կարանտինային օրակարգ հինգ օր եմ ունեցել: Հեռուստատեսությունը փորձում է մեղմել մարդկանց ձանձրույթը: Սա մարդասիրական գործ է, որում ընդգրկված եմ նաեւ ես: Նկարահնումներից անմիջապես հետո գալիս եմ եւ մնում տանը: Պատասխանատու եմ ոչ միայն իմ, այլեւ ընտանիքիս եւ մի ամբողջ նկարահանող խմբի համար: Արտակարգ դրության ավարտից հետո էլ ամեն օր գնալու եմ պարելու»,-եզրափակել է Հռիփսիմեն:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ավանեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW