«Էլենի օրագիրը 2» սերիալի նկարահանումներն արդեն մեկնարկել են: Գլխավոր հերոսուհուն մարմնավորող Իննա Խոջամիրյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ դերի համար ոճային փոփոխության է դիմել:
«Այսպես թե այնպես, կերպարի առաքելությունն իր հանգուցալուծմանը հասցնելուց հետո հերոսուհուց բաժանվելու միջոցներից մեկն արտաքին կտրուկ փոփոխությունն է։ Հետաքրքրական ստացվեց, քանի որ Էլենից բաժանվեցի նոր Էլենի համար»,-ասել է դերասանուհին:
Իննա Խոջամիրյանը
Նրա խոսքով` այս ամսվա սկզբից կրկին նկարահանվում են.«Արդեն անհամբեր սպասում եմ`երբ են ցուցադրելու:): Ճիշտ է՝ միշտ արձակուրդ եմ ուզում, բայց չեմ սիրում արձակուրդները: Չեմ կարողանում հանգիստ տեղս նստել առանց աշխատանքի, նույնիսկ նկարահանման ընթացքում, երբ 2 օրից ավելի ազատ եմ լինում, նյարդայնանում եմ:): Սիրով եմ վերադարձել նախագծին, իսկ ամենամեծ խոչընդոտը, որն ինձ խանգարում է այս պահին ոչ միայն աշխատել, այլ նաեւ ապրել` շոգն է:): Միշտ թույլ եմ զգում ուժեղ շոգերին, այն թուլացնում է աշխատունակությունս:)»:
«Էլենի օրագիրը 2»-ում դպրոցական միջավայրին համալսարանական մթնոլորտն է փոխարինելու.«Չափազանց հետաքրքրական փաստ կա. վերջին 18 տարիների ընթացքում միակ տարին է, երբ սեպտեմբերի 1-ն ինձ համար արդեն արդի չպիտի լիներ: Այս տարի ավարտեցի մագիստրատուրան, բայց համալսարանն ինձնից պրծում չունի. նորից գնալու եմ՝ Էլենին մարմնավորելու:)»,-նշել է Իննան եւ հավելել, որ բավական հետաքրքիր կերպարներ ունեն, սակայն փակագծեր բացել առայժմ չի կարող։
Իննա Խոջամիրյանը
Խոսելով ոճային փոփոխության մասին՝ նա ասել է.«Նոր սանրվածքիս շուրջ, բարեբախտաբար, արձագանքների ճնշող մեծամասնությունը դրական է: Կտրուկ փոփոխություն էր. իմ պատկերացումներում դեռեւս երկար եւ մուգ մազեր ունեմ, եւ անգամ պատրանքներս կոտրվում են հայելու մեջ ինձ տեսնելիս:): Բայց գոհ եմ փոփոխությունից, եւ գոհ են շատերը:)»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Իննայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: