×


«Հայերն անհարմար դրության մեջ էին ընկնում…». Լյուսի Հայրապետյանի նոր կերպարը:)

Լյուսի Հայրապետյանին հայկական տեսահոլավակների հերոսուհու դերում արդեն տեսել ենք, հերթը հնդկականներինն է:): Մոդել-հաղորդավարուհին օրերս նկարահանվել է հնդիկ երգիչների տեսահոլովակներում եւ, ինչպես նշել է, շուտով կլինի նաեւ երրորդ համագործակցությունը:



«Ընկերուհիս հայտնի Իչակին է:): Դե, շատ էր նկարահնվել հնդիկ երգիչների տեսահոլովակներում, այդ պատճառով նրան կատակով այդպես եմ անվանում: Հետո նոր հերոսուհու կարիք է եղել: Քանի որ դիմագծերով, ասում են, հնդկուհու նման եմ, ընտրեցին ինձ: Միանգամից համաձայնեցի. էլ ժամանակ չկար մտածելու: Գիշերը պայմանավորվեցինք առավոտվա համար»,-BRAVO.am-ին ասել է Լյուսին եւ հավելել, որ երկար բանակցել են միայն հոնորարի շուրջ: Ի վերջո, ստացվել է, իհարկե, ինչպես մոդելն է ցանկացել:):

Լյուսի Հայրապետյանը` նոր հոլովակի նկարահանումներին



Լյուսիի խոսքով` երգը, ինչպես միշտ, սիրո մասին է, որն ունենում է հնդկական ֆիլմերին բնորոշ գեղեցիկ ավարտ: Առաջին տեսահոլովակում Լյուսիի հերսուհին փորձում է գրավել սիրելիի ուշադրությունը: Բազմաթիվ ջանքերից հետո արժանանում է նրա փոխադարձ հետաքրքրությանը: «Այո, այդպես էլ է լինում»,- նշում է մոդելը:



«Երկրորդ տեսահոլովակում էլ շատ չարաճճի եւ ինքնավստահ աղջկա եմ կերպարանավորում, ով դեռ սովորում է քոլեջում եւ տղային տեսնելուն պես միշտ ամաչում ու խառնվում է իրար: Հոլովակները շուտով պատրաստ կլինեն: Նկարահանումներն անցել են շատ ուրախ եւ ընկերական մթնոլորտում: Օպերատորը, ռեժիսորը, դիմահարդարը, ամբողջ անձնակազմը շատ դրական մարդիկ էին»:

Լյուսի Հայրապետյանը` հնդիկ երգչի հետ



Ինչպես պարզվում է, նկարահանումներն առանց զավեշտալի պահերի չեն անցել: Լյուսին առանձնացրեց մեկը.«Ամենածիծաղելին այն էր, որ նկարահանման հրապարակում բոլորը գիտեին, թե ես էլ եմ ազգությամբ հնդիկ: Սովորել էի մի քանի կարեւոր բառ, արտահայտություններ եւ խոսում էի իրենց լեզվով: Հայերն անհարմար դրության մեջ էին ընկնում, երբ երկար լռելուց հետո վերջում հայերեն մի արտահայտություն էի ասում: Շշմում էին ու փորձում մտաբերել, թե արդյոք վատ բան չէին խոսել նրանց մասին:)»:


Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լյուսի Հայրապետյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport