Նազենի Հովհաննիսյանն այս օրերին Ֆրանսիայի մայրաքաղաքում է: Հաղորդավարուհի-դերասանուհին ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակում Փարիզից, որոնք ուղեկցվում են ամենատարբեր գրառումներով: Ստորեւ ներկայացնում ենք այն մեկը, որն արվել է օդանավակայանում:
View this post on Instagram
«Եվ նորից երկաթե թռչունն ինձ տանում է հեռու... Երբեք մի վհատվիր, ինչ-որ լավ բանի ավարտի պատճառով։ Գուցե նոր փորձություններն առավել կոփեն ու հստակեցնեն ուղիդ, ավելի ամրացնեն քեզ ու մաղեն միջավայրդ, որը հաճախ ավելի խանգարում է, քան օգնում, ու կողքիդ է միայն, երբ դու ուժեղ ես ու հաջողակ: Դուրս «թռչել» հարմարավետության դաշտից ու սկսել սկզբից... Նորից։ Ու ոչ թե զրոյից, այլ արդեն ապրածիդ ու իմաստության բարձունքից: Հ.Գ. Ասում եմ... ինչպե՞ս հավատալ ինքդ քեզ, ինչպե՞ս հաղթահարել չհաջողելու վախերը կամ չընկճվել։ Վստահ եմ, որ դուք էլ ձեր բանաձեւն ունեք, կկիսվե՞ք»,-գրել է Նազենին:
View this post on Instagram
View this post on Instagram
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: