×


«Ֆուլ Yere1»-ի դերասանները եւ Մարջան Ավետիսյանը՝ 6 օր Մեքսիկայում

Արմեն Պետրոսյանը, ով այս շրջանում իրականացնում է «Ֆուլ Yer1» նախագիծը, BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում նշել էր, որ ծրագրում են շարունակել նաեւ ելույթներն ինչպես Երեւանում, այնպես էլ՝ արտերկրում: Օրեր առաջ նրանք հանդես են եկել Մեքսիկայի համերգասրահներից մեկում:

«Դեռ նախորդ տարվանից պայմանագիր ունեինք, որ նոյեմբերին պետք է ելույթ ունենանք այնտեղի հայ հանդիսատեսի համար: Համերգները նախատեսված էին երեք օր: Առաջին օրը ելույթ ունեցան Արմենչիկը եւ Սուպեր Սաքոն, երկրորդ օրը` նոյեմբերի 30-ին, մենք, իսկ երրորդ օրն՝ Էրիկն ու Իվետա Մուկուչյանը: Մեր բոլոր ելույթներից միքսված ծրագիր ենք ներկայացրել»,- ասել է Մենչն ու հավելել, որ հանդիսատեսը շատ լավ է ընդունել իրենց. ավարտին հոտնկայս ծափահարել են:

Մենչը եւ Գրիգոր Դանիելյանը


Նա պատմել է, որ Մեքսիկա են մեկնել 6 օրով եւ բավական ժամանակ են ունեցել հանգստի համար: Եվ քանի որ շատ տաք եղանակ է եղել, ազատ ժամանակն անցկացրել են հիմնականում օվկիանոսի ափին կամ էլ լողավազաններում: Ազատ ժամանակը նրանք նույնքան հումորով են անցկացնում:

Ֆուլհաուսցիները՝ Մեքսիկայում


Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Մենչը նշել է, որ գալիք տարին եւս հագեցած կլինի նորություններով: ««Ֆուլ Yere1»-ի այս եթերաշրջանի վերջին սերիան կցուցադրվի դեկտեմբերի 31-ին: Արդեն սկսել ենք նոր եթերաշրջանի աշխատանքները: Արդեն իսկ պլանավորում ենք 2020 թվականին հանդես գալ նոր ներկայացումներով: Մեծ ցանկություն կա Մարջանի հետ համագործակցել, բայց այս պահին դա փոքր-ինչ դժվար կլինի նրա՝ Հայաստանում չլինելու պատճառով»:

Պրոդյուսերն ասել է նաեւ, որ Երեւան կվերադառնա Ամանորից հետո:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Պետրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին